Իրական հետաքրքրության դեպքում, Սպերցյանի խաղին դեռ շարունակելու են հետևել. գործակալ
ՍպորտՊորտուգալացի գործակալ Պաուլու Բարբոսան կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի ու ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Թուրինի «Յուվենտուսի» հնարավոր տեղափոխության մասին:
«Եթե «Յուվենտուսը» հետաքրքրված է Սպերցյանով, ապա դժվար թե գործարքը կայանա ձմռանը: Հարկավոր է հետևել, թե նա ինչպես կանցկացնի մրցաշրջանի երկրորդ հատվածը: Բոլոր թիմերը յուրաքանչյուր դիրքում մի քանի տարբերակներ են դիտարկում, այդ պատճառով իրական հետաքրքրության դեպքում Սպերցյանի խաղին դեռ շարունակելու են հետևել»,- ասել է գործակալը Metaratings.ru-ի հետ զրույցում: