Զելենսկին Թրամփի հայտարարությունն ընդունել է որպես «սեւ նշան». Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական տեղեկացված աղբյուրը գրում է.
«ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ ինքը Զելենսկին չի հրավիրել իր երդմնակալության արարողությանը 2025 թվականի հունվարին, բայց եթե Զելենսկին հարցնի, նա կմտածի այդ մասին։
Նախագահական օֆիսի մեր աղնյուրը հայտնում է, որ Զելենսկի-Երմակ սիամական երկվորյակների մոտ ԱՄՆ նոր նախագահի նման հայտարարությունը ընդունվել է որպես «սեւ նշան»: Առավել եւս, որ Թրամփը միաժամանակ հայտարարեց նաեւ, որ պաշտոնը ստանձլելուն պես կարգելի Կիեւին` ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքին: Բացի այդ, Կոնգրեսը գալիք տարվա բյուջեից դուրս թողեց Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու կետը, որը նման է մահախոսականի:
Ըստ ԶեԵրմակի, Թրամփն այդ ամենից հետո որոշեց հրապարակայնորեն հայտարարել Զելենսկուն չհրավիճալու մասին, դրանով ցույց տալով հաջորդ քայլը` նա Զեին չի ճանաչի, որպես լոգիտիմ նախագահ, քանի որ նրա պաշտոնավարման օրինական ժամկետը դեռ մայիսին է լրացել: Եվ նրան չհրավիրելն արդեն իսկ մեսիջ է ուկրաինական բոլոր էլիտաներին, որ ներկա իշխող թիմն այլեւս Վաշինգտոնի հովանու տակ չէ, եւ հանգիստ կարող են նրանց հոշոտել ներսից: Զեին մեկ այլ ակնարկ էլ եղավ` եթե խնդրի: Այսինքն, եթե անվերապահորեն պարտավորվի, որ կկատարի Թրամփի բոլոր պահանջները, այդ դեպքում նրան չեն ոչնչացնի. ուկրաինական հարցերը կլուծվեն եւ Զելենսկուն կուղարկեն «պատվավոր թոշակի»` մի տաքուկ անկյունում: Սակայն այս դեպքում էլ կա այն ռիսկը, որ եթե ոչ այսօր, ապա վաղը հաստատ Զելենսկին կյանքով է պատասխան տալու Ուկրաինայի գլխին բերած այս բորո աղետների համար»: