Մեր բկ-ն լինելով բազմապրոֆիլ հնարավորություն է տալիս ՈՒՁՀ-ի միջոցով ամենատարբեր ախտաբանություններ հետազոտել. Ռադիոլոգը ՈՒՅՀ-ի ճշգրտության մասին
ԱռողջապահականՈւՁՀ-ի Հետազոտության արդյունքները որքանո՞վ են ճշգրիտ հարցին «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերում մանրամասնել է «Իզմիրլյան» բկ-ի ռադիոլոգ, բ.գ.թ. Նունե Եսայանը.
- Ախտորոշման ճշգրտությունը բավականին բարձր է՝ 90-100%, սակայն այս պարագայում շատ մեծ դեր ունի մասնագետի փորձառությունը: Քանի որ մեր հիվանդանոցը բազմապրոֆիլ է, դա հնարավորություն է տալիս ամենատարբեր ախտաբանություններ հետազոտել, իսկ դա փորձառության կարևոր պայման է:
Կան դեպքեր, երբ դժվար է միայն ուլտրաձայնային հետազոտությամբ գնահատաել իրավիճակը, օրինակ, երիկամների ախտահարումների ժամանակ: Նման դեպքերում լաբորատոր հետազոտությունների համակցմամբ ենք ճշտում պարենխիմայի աննշան, նոր սկսվող փոփոխությունները:
Առհասարակ, ցանկացած հիվանդություն անալիզներ է պահանջում, քանի որ ուլտրաձայնային հետազոտությունը լրացուցիչ հետազոտական մեթոդ է, և վերջնական որոշումը կայացնում է բժիշկը։