The Washington Post. Սիրիայում հակամարտությունը կարող է վերաճել քաղաքացիական պատերազմի
ՄիջազգայինThe Washington Post-ը կանխատեսում է Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումից հետո քաղաքացիական պատերազմի մեծ հավանականություն։ Բախում կարող է տեղի ունենալ SNA-ի (Սիրիայի ազգային բանակ) թուրքամետ ուժերի և SDF-ի (Սիրիայի դեմոկրատական ուժեր) քրդական ուժերի միջև:
The Washington Post-ը նշում է, որ անկախություն հռչակելու քրդերի փորձը կարող է հրահրել լայնածավալ հակամարտություն եւ մեծացնել Թուրքիայի ու ԱՄՆ-ի ներգրավվածությունը սիրիական ճգնաժամում։
Պարբերականը նաև մատնանշում է «սիրիական ընդդիմության» պառակտման և արտաքին ուժերի, այդ թվում՝ Իսրայելի շարունակական միջամտության վտանգը։
Թերթը ենթադրում է, որ թուրքամետ խմբավորումների հետագա հարձակումը կարող է ստիպել քրդերին նահանջել՝ սպառնալով Սիրիայում ամերիկյան զինվորականների ներկայությանը։`
(Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=300655&l=am)