Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է. չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու. Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
ՀասարակությունՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։
«Մենք քանի անգամ ենք կրկնել՝ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է, ես նույնիսկ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել այդ տերմինը, չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու: Հայաստանը շարունակաբար կրկնել է, որ ցանկանում է ու պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքնիշխանության ու իրավազորության ներքո»,- լրագրողներ հետ զրույցում ասել է նա։