ՔՊ-ի մանկության տանգոն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՔՊ-Ի ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՆԳՈՆ
(ՆԻԿՈԼԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ԽՆԱՅԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս օրը ցերեկով լույսը ինչի կվառեք, ես ձեր վարչապետն եմ, ու մենք Զագսով հլա բաժանված չենք, օր կբաժնվինք, ինչքան կուզեք, վառեք։
**
ԴԵԳՐԱԴԱՑԻԱ
(ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԳՐԱՎՎԱԾ ՄԻՍԸ ԱՅՐԵԼՈՎ` ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սպանդանոցների միությունից հայտնում են, որ համը լրիվ դուրս ա եկել, եթե նախկինները այնպես էին անում, որ ոչ շիշը վառվեր, ոչ միսը, ապա Նիկոլի վախտով հա՛մ շիշն են վառում, հա՛մ` միսը։
**
ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ
(ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻՆ ԹՄՐԱԴԵՂԻ ՀԱՄԱՐ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում աշխարհ ա, մենակ Հայաստանում կարող է թմրանյութի գործով օգնական ունենալ։
**
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է,ԿԱՄ ՊԱՏՄԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍ
(ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ` ԳԵՐԾԱՆՐ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ պատմաբանների, եթե Արշակունյաց դինաստիայում Պապ թագավորին փոխարինեց մարզիկ Վարազդատ արքան, ապա արդի Հայաստանում ծանրամարտիկ Վրազդատը կարող է փոխարինել Պապ թագավորին կապկողին։
**
ԷՍ ՄԱՐԴՈՒ ԱՄԵՆ ԻՆՉՆ Է ԿԵՂԾ
(ՆԻԿՈԼԻ` «ՓԱՍՏՈՐԵՆ ՄԵՆՔ ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԵՆՔ ԱՐԴԵՆ 27 ՏԱՐԻ, ԲԱՅՑ ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ՉԵՆՔ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Զագսից հայտնում են, որ վերոնշյալ հայտարարությունից հետո` բանից դուրս ա գալիս, որ Աննան ֆեյք առաջին տիկին ա, Հրաչոն էլ` ֆեյք աներձագ: