Շուրջ 300,000 ադրբեջանցի վերադարձի հարցով պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը. Ալիև
ՄիջազգայինՇուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն. այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա ասել է, որ խոսքը 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին է:
«Նրանք վերադառնալու իրավունք ունի: Հայաստանի ղեկավարությունից դեռ պատասխան չենք ստացել, թե ինչպես են տեսնում ադրբեջանցիների՝ «իրենց պատմական հողեր» վերադառնալու գործընթացը», - ասել է նա:
Նշենք, որ Ալիևը «ադրբեջանցիների պատմական հողեր» ասելով նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը: