Ալիևը հայտնել է՝ քանի հայ է մնացել Արցախում
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է՝ օկուպացված Արցախում շուրջ 20 մարդ է մնացել, որոնք, իբրև թե, սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից: Նա հավելել է՝ տվյալները 2 ամսվա վաղեմություն ունեն։
«Ովքեր մնացել են, սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից։ Նրանք բուժում են ստանում, ապահովվում են սննդով։ Կյանքն այնտեղ լիովին ապահով է», - հայտարարել է Ալիևը։