Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել՝ ինչպես է վերաբերվում նման հայտարարություններին. Զախարովան՝ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ պնդումների մասին
ՄիջազգայինԱրժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում նման հայտարարություններին. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններին ՌԴ ԱԳՆ-ի վերաբերմունքի առնչությամբ հարցը:
«Մեր դիրքորոշումը հանդիսանում է ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկը՝ դա հումանիտար բլոկի քննարկումն է: Այն ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների իրավունքների ապահովումը, մշակութային, պատմական, կրոնական ժառանգության հուշարձանների պահպանումը, դրանց անվտանգ և ազատ մուտքի ապահովումը, անհայտ կորածների որոնումը, ռազմագերիների և պահվող անձանց փոխանակումը: Մենք բազմիցս նշել ենք հումանիտար հարցերով Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերականգնման կարևորությունը», - ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ Մոսկվան իր կողմից պատրաստ է աջակցություն ցուցաբերել:
Նշենք, որ Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը: