Ահա թե երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Ալիև
ՄիջազգայինՀայաստանը փաստացի արդեն լքել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և դե յուրե կլքի այն Վաշինգտոնի համաձայնությունից հետո, VGTRK-ին և RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանը պարզ է՝ ուր է գնում։ Նա դե ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ-ից։ Դե յուրե չհեռանալու միակ պատճառն այն է, որ դեռևս չեն ստացել Պետդեպարտամենտի թույլտվությունը։ Հենց որ ստանան, կհեռանան»,- ասել է Ալիևը։