Պարզվում է՝ Երևանն օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից է․ փաստաբան
ԹեմաՊարզվում է, որ Երևանն օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից է, այս մասին գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Օդի աղտոտվածության նման մակարդակի դեպքում ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կրել դիմակ և տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում:
«Պատճառները շատ են, բայց Երևանի քաղաքապետն այդ պատճառներից ընտրել է իր համար «ամենաանշառը»` «յուղ վառող» մեքենաներն ու ուզում է դրանց դեմ պայքարել:
Իհարկե, նա չի խոսելու ո´չ վայրենի շինարարության ու ոչ էլ հսկա ծառերը պստիկ սակուռաներով փոխարինելու մասին, քանի որ այդ ամբաղ-զամբաղ շինթույլտվությունները ստորագրողն ու ծառերի վերացման հեղինակը հենց ինքն է»,- նշել է Հարությունյանը ՝ հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ով տարիներ առաջ հայտարարել էր, որ մինչև 2020թ. հոկտեմբերի 10-ը Երևանում տնկվելու է 10 միլիոն ծառ` ի խորհրդանշումն 10 միլիոն հայության միասնությանը: