NYT. Բայդենը դժվար թե հասցնի Կիևին հատկացնել ամբողջ հաստատված ռազմական օգնությունը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմը կարող է չհասցնել Ուկրաինային օգնություն ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված մնացած 5,6 միլիարդ դոլարի դիմաց։ Այս մասին երեքշաբթի օրը գրել է New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային։
«Մենք կշարունակենք [ռազմական օգնության] փաթեթներ տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ այս վարչակազմը [իշխանության մեջ] մնա։ Բայց 5,6 միլիարդ դոլարը լիազորությունների զգալի չափ է, ուստի ես ենթադրում եմ, որ որոշները կփոխանցվեն հաջորդ վարչակազմին և կմնան նրա տրամադրության տակ»,- թերթը մեջբերում է ամերիկացի զինվորականի խոսքերը։
Նշվում է, որ մինչեւ 2024 թվականի վերջ Վաշինգտոնը մտադիր է հայտարարել Ուկրաինային լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին, սակայն մնացած ողջ գումարը դժվար կլինի օգտագործել մինչեւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադարձը։
Ըստ The New York Times-ի, արդյոք Թրամփի վարչակազմը կօգտագործի այս գումարը Ուկրաինային օգնելու համար, մնում է «մեծ հարց», քանի որ ԱՄՆ նորընտիր նախագահը «չափազանց թերահավատ է» Ուկրաինային ԱՄՆ աջակցության հարցում և խոստացել է արագ վերջ տալ հակամարտությունը: