Փաշինյանի պահանջով պաշտոնանակ է արվել Աղազարյանի որդին
ՀասարակությունՔիչ առաջ հայտնի դարձավ, որ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ձեռքով պաշտոնանկ է արվել ՔՊ-ից սկանդալով հեռացված Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը:
Հովսեփ Աղազարյանն արդեն մեկ տարի է՝ աշխատում էր Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչությունում՝ որպես պետի խորհրդական: Ա Նախարարությունից Հովսեփ Աղազարյանի մասին խոսողներն ընդգծում են, որ իրեն բավականին ամուր ու ինքնավստահ էր զգում ՔՊ-ական պատգամավորի որդին նախարարությունում, պատշաճ ներկայանում էր գործի և ամեն առավոտ օրն սկսում էր նախարարությունում սկսած նորոգման աշխատնքները ստուգելով: շուրջ 1000 դոլար աշտավարձ + հավելավճար ու պարգևավճարով նախարարությունում ճգնող Հովսեփ Աղազարյանին, ասում են, վերապահված է եղել լայն լիազորություններ՝ ընդ որում ոչ միայն նախարարության ներքին հարդարման աշատանքների վերահսկման , այլև ներքին մի շարք հարցերի կարգավորման մասով:
Հիշեցնենք Հովիկ Աղազարյանի կինը ևս աշխատում էր պետական կառավարման համակարգում՝, ողջ ընտանիքն հրմարավետ տեղավորված օգտվում էր 2018-ի հեղափոխության «բարիքներից»:
Աղազարյանի կինը՝ Մարգարիտ Աղազարյանը, 2022 թվականին աշխատում էր ամուսնու հետ՝ ԱԺ-ում, իսկ հաջորդ տարի՝ 2023-ին, նա գրանցված էր արդեն որդու աշխատավայրում՝ Էկոնոմիկայի նախարարությունում որպես՝ գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակից:
Մամուլը գրել էր այս մասին որին այն ժամանակ ՔՊ-ի իբր արդարամիտ պատգամավորներից մեկը չբարեհաճեց մեկնաբանել , թե ինչ իրավունք ունեն կոռուպցիոն մոտիվներո ողջ ընտանիքով տեղավորվել պեական կառավարման համակարգում, մանավանդ որ տիկնոջ գործի հաճախելը չէին ֆիքսել այսինքն եղել է երևի զուտ եկամուտների բարելավման համար, ոչ թե կատարողկան ապահովելու: Չմոռանանք նաև, որ օրենքը թույլ չի տալիս աշխատել 2 տարբեր պետական հիմնարկներում, եթե, իհարկե, չի դասավանդում դրանցից մեկում, ինչը այս դեպքում բացառվում է։