Պրոֆեսոր Չարչյանը տալիս է կոնքազդրային հոդի ցավերի ժամանակակից բուժման բանալին
ԱռողջապահականԿոնքազդրային հոդի ցավերն ամենից հաճախ օստեոարթրիտի հետևանք են և կարող են լրջորեն ազդել կյանքի որակի:
Կոնքազդրային հոդի օստեոարթրիտը բժշկության մեջ կոչվում է կոքսարթրոզ, որի ցուցումը կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումն է:
Վերջին 20 տարիների ընթացքում նոր նյութերի և տեխնիկայի գործնական ներդրման շնորհիվ էնդոպրոթեզավորման վիրահատությունների արդյունքները զգալիորեն բարելավվել են:
Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման հիմնական ցուցումներն են կոքսարթրոզը, ազդրի պարանոցի կոտրվածքը և ազդրի գլխի ասեպտիկ նեկրոզը։
Հիվանդ հոդը արհեստականով փոխարինելը զգալիորեն նվազեցնում է ցավը, վերականգնում է հոդի լիարժեք ֆունկցիան և բարելավում է հիվանդի կյանքի որակը:
Նյութերը, որոնցից պատրաստվում են ժամանակակից էնդոպրոթեզները, ունեն բարձր ամրություն և լավ հարմարվում են մարդու մարմնում: Էնդոպրոթեզը ամբողջությամբ վերարտադրում է նորմալ առողջ հոդի շարժումները։