Իսրայելն Էրդողանին սպառնում է Սադամ Հուսեյնի ճակատագրով
ՄիջազգայինԸստ Իսրայելի Պաշտպանության նախարարի. «Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Թող հիշի, թե ինչ կատարվեց այնտեղ և ինչպես ավարտվեց»։
Սիրիայում Էրդողանը կանգնած է երկու մահացու հեռանկարի առաջ: Այսպես, կա´մ պետք է «թուլանա եւ հաճույք ստանա»` տեսնելով, թե ԱՄՆ-ն ու Իսրայելն ինչպես են Քուրդիստան պետություն ստեղծում, որն անմիւապես տարածքային պահանջներ կներկայացնի Թուրքիային: Կա´մ պետք է ուղիղ բախման գնա Իսրայելի հետ` հասկանալով, որ դա նաեւ պատերազմ է ԱՄՆ-ի, քրդերի եւ Արեւմուտքից ֆինանսավորվող ահաբեկչական խմբավորումների հետ:
Իսրայելից եկած նման սպառնալիքը նշանակում է, որ այս կռվի մեկնարկն արդեն տրված է: