«Իրավունք». Իրականում ինչո՞ւ է ազատման դիմում գրել Աշտարակի ոստիկանապետը
Մամուլի տեսություն«Իրավունք» թերթը գրում է. «Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանն ազատման դիմում է գրել: Ներքին գործերի նախարարությունը շտապել է տեղեկացնել, որ ոստիկանապետի պաշտոնանկությունը կապված չէ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական Արմեն Մարկոսյանին թմրանյութ պահելու, օգտագործելու եւ շրջանառելու կասկածանքով բերման ենթարկելու աղմկոտ թեմայի հետ:
Իսկ «Իրավունք»-ի աղբյուրներն այլ բանի մասին են փաստում: Ասում են, թե ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը շատ ավելի ուշագրավ բացահայտումներ է արել, ինչն ամենեւին ձեռնտու չէ ոչ միայն մարզպետի օգնական Արմեն Մարկոսյանին, այլ նաեւ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին:
Նույն Սերգեյ Մարտիրոսյանի շնորհիվ ժամանակին բացահայտվել է, որ մարզպետի օգնական Արմեն Մարկոսյանի զարմիկը եւս թաթախված է թմրանյութ պահելու, օգտագործելու եւ շրջանառելու մեջ եւ արդեն մեկուկես տարի է կալանավորված է:
Այսպիսով՝ մարզպետարանում խիստ լարվել են ոստիկանապետի դեմ ու ամեն ինչ անում են, որ դիմում գրի ու հեռանա: Նա էլ, առանց վարանելու, գրել է` վստահ լինելով, որ, միեւնույնն է, ճիշտը ինքն է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում