«Հրաշքը մոտ է». նոր ամանորյա երգ՝ Վահագ Ռաշից եւ Ալինա Կիրակոսյանից
ՄշակութայինՏոնական օրերին հայ հանդիսատեսի համար առանձնահատուկ նվեր է պատրաստել Վահագ Ռաշը՝ համագործակցելով տաղանդավոր երգչուհի Ալինա Կիրակոսյանի հետ։
Նրանց նոր երգը՝ «Հրաշքը մոտ է», արդեն հասանելի է եւ կստիպի յուրաքանչյուրին հավատալ տոնական հրաշքներին։ Երգի եւ խոսքերի հեղինակը Լիլիա Բերբերյանն է, գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը, իսկ երգի յուրօրինակ ոգին ամբողջացնում է Սոնա Ավագյանի նրբաճաշակ իլյուստրացիան։
«Հրաշքը Մոտ է» ոչ միայն տոնական տրամադրություն է ստեղծում, այլեւ հիշեցնում, որ հրաշքները միշտ մեր կողքին են՝ հատկապես, երբ հավատով ու հույսով ենք նայում ապագային։ Երգը հասցրել է արդեն մեծ արձագանք գտնել երաժշտասերների շրջանում՝ դառնալով Ամանորի նվիրական հնչյուններից մեկը: