Դեպի ուր է տանում ադրբեջանական ինքնաթիռը ռուսական հրթիռով խոցելու վարկածը Իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում 2025 թվականին՝ ըստ ծննդյան ամսաթվի Թեհրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել Եվրոպայում խիստ նվազում է Ուկրաինային մինչև հաղթանակ աջակցելու պատրաստակամությունը. The Guardian Ամանորի կախարդանքը Երեւանի թատրոններում Ձեր, բանավեճին չմասնակցելով, արձանագրում եք, որ Նիկոլը ճիշտ է, Դուք սխալ. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Սիրո մասին պետք է խոսել՝ լռելով. Էլմիրա Սոլոյան Ինձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT ԲՏԱ նախարարը որ ընկնում ա, ՔՊ-ում դանակավորները շատանում են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Գռզոն արդարացնում է ժողովրդի գրպանից ծախսված միլիոնները

Ներքաղաքական

Աշխարհաքաղաքական մարտահրավերները մեր դռանը չոքած՝ Ազգային ժողովում դեռ շարունակում են «Տոնածառ ջան, Տոնածառ» երգել: Ուրիշ էլ ինչպե՞ս վերաբերվել նրան, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նույն ինքը Գռզոն, որը տարիներ շարունակ եղել է հայաստանյան օլիգարխիայի հավաքական կերպարը, խորհրդարանում նստած` արդարացնում է Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի եւ դրա լույսերը վառելուն նվիրված միջոցառման համար ժողովրդի գրպանից ծախսված միլիոնները:

«Վերջերս, տոնածառի հետ կապված, երբ որ իքս գումար ծախսվեց, դրական գործիք էր ՀՀ մարկետինգի համար, սակայն գումար չի ծախսվել այն մարկետինգի համար, որով թիրախային կներկայացվի աշխարհի տարբեր օպերատորներին, մեր սփյուռքի ներկայացուցիչները պետք է օգնեն տարբեր սոցիալական ցանցերում տարածել դա»,- ասում է Խաչատուր Սուքիասյանը եւ կոչ անում, որ ամեն տարի, երբ իքս գումար նախատեսվի տոնածառի համար՝ ճոխ բացում լինի, մինչեւ անգամ գումար հատկացվի, որպեսզի դա տարածեն աշխարհի տարբեր օպերատորներ:

Ըստ Սուքիասյանի` սա խթան է հանդիսանալու տուրիստական հոսքի համար: «Դա կոպեկներ է այն թվերի դիմաց, որոնք կգան»,- ինքնագոհ հայտարարում է Սուքիասյանը ու թիվ կրակում՝ 10 հազար մարդ ավել գա ՀՀ, 10 մլն դոլար կկազմի: Բայց, այստեղ նախեւառաջ հարցն այն է, թե հաստա՞տ այդքան տուրիստ կգա:

Տարբեր հաշվարկներով՝ Հայաստան այցելող տուրիստների քանակը նվազել է շուրջ 20 տոկոսով: Նորություն չէ, որ Հայաստան հիմնականում այցելում են Ռուսաստանից եւ զբոսաշրջության առյուծի բաժինը հենց ռուսներն են ապահովում մեր երկրում: Իսկ թե ինչու են սկսել քիչ այցելել, դրա համար կան հիմնավոր ու բազում պատճառներ, ինչը պետք է լիներ առաջին հերթին հենց իշխանական պատգամավորի ուշադրության կենտրոնում: Սուքիասյանը պետք է ոչ թե մտածեր ինչպես արդարացնել Երեւանի քաղաքապետարանի ուռճացված ծախսերը, այլ գնար այն խնդիրների հետեւից, ինչի հետեւանքով իր իսկ հաշվարկներով՝ նախատեսված զբոսաշրջիկների քանակ Հայաստան չի գալիս ու ոչ էլ այդքան գումար է ծախսում:

ԱՌՆՎԱԶՆ 5 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՀՀ ՉԵՆ ԳԱԼԻՍ

Իսկ որոնք են այն պատճառները, որոնց հետեւանքով զբասաշրջիկների համար այլեւս հրապարիչ չէ անգամ Հանրապետության հրապարակում ցցված ճոխ տոնածառը:

1. Նախ սկսենք նրանից, որ Հայաստանում դադարեցվեց «Միր» քարտերի շրջանառությունը: Այսինքն՝ ստացվում է, որ Ռուսաստանից եկած զբոսաշրջիկը պիտի քեշ փող ունենա ձեռքին, այլապես չի կարողանա իր քարտից գումար ծախսել: Համաձայնեք, որ զբոսաշրջիկի համար սա առաջնահերթ խնդիր է, հաստատ որեւէ մեկը չի ցանկանա գնալ օտար երկիր` փողերի տրցակը ձեռքին:

2. Հայաստանում հետեւողականորեն գեներացվող հակառուսական հիստերիան, դժվար թե գրավի ռուս զբոսաշրջիկներին: Նրանք կնախընտրեն թեկուզ Ադրբեջան գնալ, բայց ոչ ականատես լինել, թե ինչպես է ռազմավարական երկիր Հայաստանն իրեն հյուրընկալում ատելությամբ: Չէ՞ որ Հայաստանում որքան էլ փորձենք չնկատելու տալ, այդուհանդերձ, փաստ է, որ հայերի մի լայն զանգված երկրի ու իշխանության ձախողումներում մեղադրում է առաջին հերթին Ռուսաստանին:

3. Նորություն չէ, որ զբոսաշրջիկին ինչպես Սուքիասյան Խաչատուրը, այնպես էլ մի շարք բիզնեսմեններ, ծառայություններ մատուցող ընկերություններ դիտարկում են՝ որպես փող կթելու սուբյեկտ: Հետեւապես, երկրում ընդհանուր թանկացումների ֆոնին՝ զբոսաշրջիկի համար, չգրված օրենքով, ամեն ինչ ավելի թանկ է լինում: Դրա համար, երբ Հայաստանում Ռուսաստանից մի պահ մեծ հոսք եկավ, շատ կարճ ժամանակ հետո՝ մազապուրծ հեռացան՝ նախընտրելով անգամ իրենց համար ոչ բարեկաման Վրաստան մեկնել:

4. Օդի աղտոտվածությունը գուցե տեղացիներիս համար առաջնահերթ խնդիրներից չէ, բայց զբոսաշրջիկի համար կարեւոր նախապայման է: Իսկ երեւանյան օդի աղտոտվածությամբ մեր երկիրը դարձել է անմրցելի՝ մի շարք երկրների շարքում: Ինչպես նշում է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը. «Օդի աղտոտվածության վտանգների մասին նորաձեւ է դարձել խոսելը, բայց միայն խոսում են, իսկ մայրաքաղաքը կեղտի, փոշու ու ծխի մեջ շարունակում է խեղդվել»:

5. Եվ վերջապես, տուրիստական ենթակառուցվածքներ չկան: Լավ, ձմեռվա կեսին զբոսաշրջիկը գա ու տեսնի հրապարակի տոնածառը, հետո ի՞նչ անի: Էքստրիմի համար մի հատ էլ գնա Սեւան՝ ցուրտ ձմեռ օրով ու վե՞րջ: Ոչինչ չի հիշեցնում, որ Երեւանը 2806 տարեկան է: Չկա հին Երեւանը հիշեցնող որեւէ փողոց: Իսկ եթե դեռ որեւէ մեկը կարծում է, որ Հյուսիսային պողոտան ցույց տալով՝ որեւէ մեկին հնարավոր է զարմացնել, նշանակում է, որ Հայաստանից դուրս կյանքում չի եղել, ավելի ճոխ պողոտաներ կան աշխարհում: Իսկ թե ինչու անշունչ շենքերով փոխարինվեց հին Երեւանի գլխավոր պողոտան, սա էլ արդեն ոչ թե այս իշխանությանը պետք է «շնորհակալ» լինել, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ահա, թե ինչի շուրջ պետք է մտահոգվի խորհրդարանում իշխանական պատգամավորը:

ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ՝ ՆՈՐ ԹՐԵՆԴ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻ ՇԱՐՔԵՐՈՒՄ

Իսկ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը սկսել է մտահոգվել հայ-ռուսական հարաբերություններով: Ավելին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն է նույնիսկ կողմ:

«ՀՀ իշխանությունները պետք է օր առաջ վերադառնան եռակողմ բանակցային հարթակ, պատրաստակամություն հայտնելով իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը։ Եթե մենք արագ չգնացինք բանակցությունների այդ հարթակում, եթե շարունակեցինք պաշտպանել ադրբեջանական այն թեզը, որ մեզ միջնորդներ պետք չեն, նորից գնալու ենք միակողմանի զիջումների ճանապարհով։ Այս պահին դեռ կա հնարավորություն` վերադառնալու եռակողմ հարթակ, բայց արդյո՞ք այն կլինի վաղը... Շտապել է պետք», - ասում է նա:

Իսկ Էդմոն Մարուքյանի կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը սկսել է «քլնգել» Արեւմուտքին:

«ԵՄ նորընտիր պաշտոնյաները որոշել են դադարեցնել ազատ վիզային ռեժիմը դիվանագիտական անձնագիր ունեցող վրաց պաշտոնյաների համար։ Ասում են` ժողովրդավարության հետ կապված խնդիրներ են առաջացել Վրաստանում։

Բնականաբար, նման որոշում չկա եւ չի կարող լինել հինգերորդ անգամ նախագահ դարձած Ալիեւին, ով բառի բուն իմաստով մեկուսացրել է իր բոլոր մրցակիցներին եւ երկիրը դարձրել ընտանեկան միապետություն։ Ով Արցախում իրականացրել է էթնիկ զտում եւ դրա համար անգամ թթու խոսք չի ստացել ԵՄ ինստիտուտներից։

Վերջին շրջանի ԵՄ չինովնիկները իրենց երկակի ստանդարտներով նսեմացնում են Եվրոպայի ամբողջ քաղաքակրթական արժեքը», - ընդգծում է Խաժակյանը։

Տպավորություն է, որ Մարուքյանն ու Խաժակյանը մոռացել են իրենց անցյալը, երբ «Ելք» դաշինքի շրջանակում ոչ միայն նույն ջերմեռանդությամբ Արեւմուտքի գովքն էին անում, այլեւ նախընտրական ծրագրում նշել էին եվրոասոցացման նպատակների մասին, էլ չասենք, որ նույն «Ելք»-ի շրջանակում էլ հանդես էին գալիս ԵԱՏՄ-ից դուրս գալու օրենսդրական նախաձեռնությամբ: Ձեզ ի՞նչ է կծել, պարոնայք արեւմտամետներ: Ընդհանրապես, հիմա թրենդային է դարձել արեւմտամետների շարքում խիստ պրոռուսական դիրքերից հանդես գալը:

Մոլի արեւմտամետ Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Սուրենյանցն էլ այսպիսի տեսակետ է հայտնել. «Հայաստանի իշխանությունները պետք է անմիջապես ձեռնամուխ լինեն հայ-ռուսական հարաբերություններում տոքսիկ բաղադրիչը վերացնելուն ու Ռուսաստանի օգնությամբ կամ միջնորդությամբ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն։ Եթե այս 2 անհրաժեշտ քայլերը շատ արագ չարվեցին, Հայաստանը կարող է հայտնվել չափազանց վտանգավոր իրավիճակում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Դեպի ուր է տանում ադրբեջանական ինքնաթիռը ռուսական հրթիռով խոցելու վարկածըԻմացեք, թե ինչ է ձեզ սպասվում 2025 թվականին՝ ըստ ծննդյան ամսաթվիԹեհրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացելԵվրոպայում խիստ նվազում է Ուկրաինային մինչև հաղթանակ աջակցելու պատրաստակամությունը. The GuardianԱմանորի կախարդանքը Երեւանի թատրոններումՁեր, բանավեճին չմասնակցելով, արձանագրում եք, որ Նիկոլը ճիշտ է, Դուք սխալ. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելՍիրո մասին պետք է խոսել՝ լռելով. Էլմիրա ՍոլոյանԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RTԲՏԱ նախարարը որ ընկնում ա, ՔՊ-ում դանակավորները շատանում են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԼարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ)Կյանքի մայրամուտին հասցրեց իրականացնել իր երազանքը. մահացել է բեմադրիչ Ռուբեն ԹումանյանըՍուրեն Պապիկյանը տարեվերջյան հանդիպում է ունեցել պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետՏարադրամի փոխարժեքն այսօր«Գրողի ծոցը կորչեք»․ Թրամփը՝ ներում շնորհված բանտարկյալներինՄասկը կասկածի տակ է դրել Բայդենի օրոք տնտեսական տվյալների ճշգրտությունըՄայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումըԹաիլանդը կմիանա BRICS-ին որպես գործընկեր երկիր․ Թաիլանդի ԱԳՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերումԻնչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասնել է«Ամանորյա շնորհավորանքներ ԱՄՆ-ին չենք ուղարկում»․ ՊուտինԴեյվիդ Բեքհեմն ու Սանտա Կլաուսը աստիճաններին նստած երգել են «Jingle Bells»-ըՓաշինյանին անվստահություն հայտնելը սարերի հետևում չէ. ՄամիջանյանՕդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողանի՝ Փաշինյանին նվիրած գրքում Թուրքիայի արտաքին քաղաքական նկրտումներն են․ ՄամիջանյանՓաշինյանը բացեց ԵԱՏՄ խորհրդի նիստըՆիկոլ Վովաևիչը կապի դուրս եկե՞լ է, նա այսօր հեռավար է վարելու նիստը. Պուտին (Video)Լուկաշենկոն ԵԱՏՄ նիստից առաջ վառելափայտ է կտրել․ Ria NovastiՈ՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է․ ՄամիջանյանՆիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. խոսնակՀայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցըՈւՂԻՂ. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ամփոփիչ ասուլիսըԴեկտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր ԳրիգորյանըՀայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից կշեռքներ կցուցադրվեն Ռուսական արվեստի թանգարանումՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինիՆոյեմբերյանում երեխաները Ձմեռ պապիկից խաղաղություն են խնդրում. Ալլ ԱնանյանԱստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ի համարՓաշինյանը մտադիր է ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել տեսակապով․ ՏԱՍՍՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վահագն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 2 ամսովՈւՂԻՂ. Դատավարություններ Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներինՕրվա խորհուրդ. դեկտեմբերի 26ամուսնալուծվելիս օրենքը կպարտադրի ամուսինների գույքի բաժանման հարցերը լուծի հաշտարարը.Հայաստան-ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024-ին կարող է գերազանցել 15 մլրդ դոլարըՈւկրաինայի հատուկ ծառայությունները փորձել են սպանել ՌԴ ՊՆ մի շարք բարձրաստիճան սպաների (Տեսանյութ)Հռոմից ընդամենը 100 կմ դեպի արևելք իտալացիները նշել են «սղիբիրյան» Սուրբ Ծնունդ (Տեսանյութ)Սիրիայում արդեն սկսում է նոր հեղափոխություն բռնկվել. Իրանական աղբյուր (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top