Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ «չի սգա» գեներալ Կիրիլովի մահը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան չի սգա ռուս գեներալ Իգոր Կիրիլովի մահը, ըստ PA Media-ի՝ հայտարարել են Դաունինգ Սթրիթում։
Միևնույն ժամանակ, բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «ուղղակիորեն չի ասի, թե արդյոք աջակցում է Կիևին նման հարձակումներում»։
«Հասկանալի է, որ մենք մտադիր չենք սգալ մի մարդու մահը, ով նպաստել է անօրինական ներխուժմանը և ուկրաինացի ժողովրդին դատապարտել տառապանքի ու մահվան»,-հայտարարել է Քիր Սթարմերի խոսնակը՝ պատասխանելով ռուս գեներալի դեմ մահափորձի մասին հարցին։
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ կառավարությունը միշտ հստակ հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի ինքնապաշտպանվելու Ռուսաստանի կողմից մղվող անօրինական պատերազմի դեմ։ «Ինչպես երեկ ասաց վարչապետը, Ռուսաստանը այսօր կարող է վերջ դնել այս հակամարտությանը։ Հենց ռուսական ագրեսիան է այս հակամարտության և ուկրաինացի ժողովրդի շարունակվող տառապանքի պատճառը»,- հավելել է նա։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը գեներալի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի պատճառով։