Հակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչություն
ՀասարակությունԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչություն։ Տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց հենց Ասլանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր վարչության նիստ կանի։
Հիշեցնենք, որ Հակոբ Ասլանյանը խմբակցությունից հեռացվեց այն բանից հետո, երբ հայտարարեց, որ ի պաշտպանություն Հովիկ Աղազարյանի՝ մեկ ամսով կասեցնում է անդամակցությունը ՔՊ-ի
Հակոբ Ասլանյանի այս աղմկահարույց հայտարարությունից հետո ուշ երեկոյան ՔՊ-ն հաշված ժամերի ընթացքում նիստ հրավիրեց և պատգամավորին մի լավ նեղը գցելուց հետո՝ նրան հեռացրեց խմբակցությունից։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի փոխանցմամբ՝ նա հեռացվել է «լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»: