Պետք է ամեն ինչ անենք, որ Ադրբեջանին զենք չվաճառեն․ Քոչարյան
ԹեմաԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ վաղ թե ուշ ադրբեջանցի զինվորականները կլքեն ՀՀ օկուպացված տարածքները։
«Այն, ինչ որ մերն է, մերն է, այն ինչ որ մերը չէ, մերը չէ»,– նշեց նա։
«Թշնամին ժամանակավորապես է օկուպացրել։ Ճոճանակը գնում–գալիս է։ Բա մենք էլ ժամանակին ուրիշ դիրքերում էինք։ Դիրքերը փոխվում են, աշխարհը փոխվում է»,– ասաց Քոչարյանը՝ բերելով Սիրիայի օրինակը։
«Լուրջ երկիր էր։ Հալեպում խնդիր չկար։ Հետո փոխվեց ամբողջը»,– հավելեց նա։
Նա նշեց, որ պետք է ամեն ինչ անենք, որ Ադրբեջանին զենք չվաճառեն․ «Բայց վաճառողը վաճառում է»։