«Շատ է սկսել բերանը շաղ տալ թիմը վարկաբեկելով աջ ու ձախ». ՔՊ-ականները տուպիկի մեջ են գցել Փաշինյանին
Գլխավոր դատախազը հունվարի 20-ին կգա ԱԺ ու կառաջարկի Հովիկ Աղազարյանին զրկել անձեռնմխելիությունից, որից հետո նրան կամ կկալանավորեն, կամ կենթարկեն տնային կալանքի: Այս մասին հայտարարել է Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճաղարյանը:
Սակայն, ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, ՔՊ-ականները պահանջել են Փաշինյանից պատժել Աղազարյանին հենց այս տարվա մեջ, համաձայնել են գալ արտահերթ նիստի։ Մասնավորապես բեմ է բարձրացել Վահագն Ալեքսանյանը պահանջելով անհապաղ լուծել Աղազարյանի կալանքի հարցը, թե բա արդեն «շատ է սկսել բերանը շաղ տալ թիմը վարկաբեկելով աջ ու ձախ»։ Վերջինիս միացել են մի քանի պատգամավորներ, ասում են Փաշինյանը թիմի անդամներին խոստացել է, որ մինչեւ տարեվերջ Աղազարյանի անձեռնմխելիության հարցով դատախազը կմտնի ԱԺ։
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ