Ասադի եղբայրը երկրում չէ․ Իրաքի ՆԳՆ
ՄիջազգայինՍիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի եղբայր Մահեր Ասադը Իրաքի տարածքում չէ։ Այս մասին հայտարարել է Իրաքի ներքին գործերի նախարարությունը։
«Սոցիալական ցանցերում հայտնված տեղեկատվությունը Իրաքի տարածքում Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի եղբոր՝ Մահեր ալ-Ասադի ներկայության մասին չի համապատասխանում իրականությանը», - իրաքյան լրատվական գործակալությանը հայտնել է գերատեսչության խոսնակ, գեներալ Միքդադ Միրին: