ԼՐԱՑԱՎ ՀԽՍՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ, ԱՆՎԱՆԻ ԵՐԳԻՉ, ՏԵՆՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 100-ԱՄՅԱԿԸ
ՄշակութայինԵրեկ, դեկտեմբերի 15-ը, հայ անվանի երգիչ, տենոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մեծ հայ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆԻ ծննդյան օրն էր, հոբելյանական 100-ամյակը լրացավ։ Նա համարվում է երաժշտության երկրպագուների ամենամեծ գանձերից մեկը։ Որպես հայ երգի վարպետ, նա կերտել է հարյուրավոր քանակի ձայնագրություններ Հայաստանում և արտերկրում։ Բադալյանը, այն հայրենականչ երգիչն է, որ մինչ օրս աշխարհով մեկ վաճառվում են այդ ձայնագրությունները Հայաստանում, ԱՄՆ ֊ում ու Եվրոպայում։ Նշենք, որ բոլորիս հայտնի «Սարերի հովին մեռնիմ» երգի հեղինակը ևս Հովհաննես Բադալյանն է։ Նա իր երգով ճանապարհ հարթեց կատարողների հետագա սերունդների համար։ Մեծ հայի 100֊ամյա հոբելյանի առթիվ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Վերին Անտառայինի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Սարալանջի փողոց ընկած հատվածն անվանակոչվել է մեծ հայ Հովհաննես Բադալյանի անվամբ, մայիսի 22֊ին էր այս տարվա։ Իսկ նոյեմբերի 21֊ին, փոստային նամականիշ նվիրված «Ականավոր հայեր» Հովհաննես Բադալյանի 100֊ամյակի առթիվ, որը դրվել է շրջանառության մեջ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ