Հպարտանում եմ. Ինձագին` «Լացիոյի» դեմ խաղի մասին
ՍպորտՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Լացիոյի» դեմ Ա սերիայի 16-րդ տուրի խաղում 6-0 հաշվով հաղթանակը:
«Բավարարված եմ, թե ինչպես հաղթեցինք մի թիմի, որը վերելք էր ապրում: Առաջին 20 րոպեներին տարածություն էինք պահում, ընդմիջումից հետո գործն ավելի հեշտացավ: Հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով, նրանք խելահեղ են խաղում: Սա հրաշալի թիմ է»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է DAZN-ը: