Մոսկվայում մահացած են գտել Աննա Սեդոկովայի նախկին ամուսնուն
ՄիջազգայինՄոսկվայի բնակելի շենքերից մեկի աստիճանավանդակում մահացած են գտել լատվիացի բասկետբոլիստ, «Զենիթի», «Խիմկիի», ՈՒՆԻԿՍ-ի նախկին խաղացող Յանիս Տիմային, հաղորդում է championat.com-ը։ Նախնական վարկածով՝ 32-ամյա մարզիկն ինքնասպան է եղել։
Յանիս Տիման երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսինն է։ Նա Մոսկվա էր ժամանել ապահարզանի հետ կապված փաստաթղթերը ձեւակերպելու համար։
Յանիս Տիման ու Աննա Սեդոկովան ամուսնացել էին 2020 թվականին, բաժանվել այս տարի։ Նրանք ընդհանուր երեխաներ չունեն։