Հարավային Կորեան նոր պատժամիջոցներ կմտցնի ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի դեմ
ՄիջազգայինՀարավային Կորեան նոր պատժամիջոցներ կմտցնի 11 ֆիզիկական եւ 15 իրավաբանական անձանց դեմ՝ ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի «անօրինական ռազմական համագործակցության» կամ Փհենյանի հրթիռամիջուկային ծրագրի առնչությամբ։ Այս մասին տեղեկացրել է Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ն։
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Կորեայի ժողովրդական բանակի գեներալներ, ինժեներներ, սպաներ։ Սահմանափակումները վերաբերում են նաեւ Verus, PARSEK, Timer Bank եւ այլ կազմակերպությունների։ 13 կազմակերպություններ նշված են որպես ռուսական, նշված են 7 ֆիզիկական անձինք։ Սեուլում հավաստիացրել են, որ ցուցակում հայտնված անձինք եւ ընկերությունները աջակցել են Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրի հետ կապված ֆինանսավորմանը եւ մատակարարումներին։