«Ժողովուրդ». Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի եւ անգործության համար. ՔՊ փակ նիստ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները որսի են դուրս եկել. հիմա էլ թիրախում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն են։ Դեկտեմբերի 12-ին ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական ինքնաքննադատության նիստն էր արել։
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ-ականները մի լավ քննադատել են Անահիտ Ավանեսյանին ու Հակոբ Սիմիդյանին։ Մասնավորապես, Անահիտ Ավանեսյանին մեղադրել են առողջապահության ոլորտում տիրող բարձիթողի ու խայտառակ վիճակի, քաղաքացիների կողմից հնչող բազմաթիվ դժգոհությունների համար։ ՔՊ-ականները կասկածահարույց են համարել միլիոնավոր դրամների պայմանագրերը, որոնք Անահիտ Ավանեսյանը կնքել է նորաբաց «Ուիգմոր» կլինիկայի հետ, ու նրան մեղադրել են կոռուպցիայի մեջ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում