Ռեբրենդինգ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԴԱՍԱԿԱՆ
Չէ. դուք գնացեք Գյումրի եւ հարցրեք, թե՞ ով էր Վարդանիկը հեղափոխության ժամանակ եւ դրանից առաջ։
**
ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
Ըստ կենդանագետների` Հովիկ Աղազարյանին պատժում են ոչ թե գաղտնիքների արտահոսք կազմակերպելու համար, այլ ՔՊ-ի «սուրբ» կենդանու` ոչխարի արտահանում կազմակերպելու համար։
**
ՌԵԲՐԵՆԴԻՆԳ
(ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎՍ ՄԱՆԴԱՏԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՆԻԿՈԼԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ՔՊ-ամերձ աղբյուրի` Գագոյին ոչ միայն մանդատից են զրկելու, այլ նաեւ տռուսիկից եւ «տռուսիկ գագոյից» վերածելու են անտռուսիկի։
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ ԻՐ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ` «ՎԱՐԿԵՐԴ ԿՓԱԿԵՆՔ՝ ՄԱՆԴԱՏԴ ԴԻՐ» ԱՌԱՋԱՐԿԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մեղքը` լալով, պարտքը` տալով։
**
ՀԱՐՑ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻՆ
(ՔՊ-ԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ԿԱՄ ՀԵՌԱՑՎԱԾ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՆԻԿՈԼԵՆՔ ԴԱՎԱՃԱՆ ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հետաքրքիր ա, դավաճանին դավաճանելը դավաճանությո՞ւն է, թե՞ հայրենասիրական զգացմունքի վերականգնման անհաջող փորձ:
**
ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ` ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
(ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ` ԿՐԿԻՆ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արարատյան թեմից հայտնում են, որ Երեւանում սպասվում է Բագրատ Սրբազանի 2-րդ գալուստը:
**
«ԷԼԵԿՏՐԻԿ ԵՐԵՎԱՆ»-2
(ՆԻԿՈԼԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԱՆՏԵՂԻ ՎԱՌՎՈՂ ԼՈՒՅՍԵՐԸ ՀԱՆԳՑՆԵԼՈՒ ԷԺԱՆԱԳԻՆ ԱԿՑԻԱՅԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ էներգետիկների` Նիկոլը «Էլեկտրիկ Երեւան» նոր շարժում է սկսում:
**
ԾՈՒՌ ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻՆՏՈՒՖԼՈՒՇԿԵՔԻՑ
(«ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՆԳՈՆ» ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Կառավարության սենյակների լույսերը պիտի վառեմ-մարեմ,վառեմ-մարեմ, տեսնիմ էս աշխարհը ինչի՞ է էսպես ծուռ: