Ամենամեծ սուտը, որը Ձեզ կրկնում են կրկին և կրկին
ՀասարակությունՄենք բոլորս էլ դա լսել ենք մի քանի անգամ․․․
Երջանկությունը՝ միակ բանն է, որ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է հասնել կյանքում:
Մեր պրոբլեմների մեծ մասը մենք ինքներս ենք ստեղծում՝ հորինելով հիմար օրենքներ և սահմանելով անհասկանալի սահմաններ:
Լինել երջանիկ՝ անձնական ընտրություն է, ամեն ինչ կախված է միայն Ձեզանից:
Մեզ հաճախ են ասում, որ դժբախտություններն ու անհաջողությունները՝ այս կյանքի մի մասն են և որ մենք պետք է դրանք հաղթահարենք: Բայց դա սուտ է: Դժբախտությունը ինքն իրեն չի առաջանում: Մենք հրահրում ենք դրանք մեր մտքերով և ներշնչմամբ:
Դրա փոխարեն՝ մենք պետք է մեր ամբողջ ուժը կենտրոնացնենք նրա վրա, որպեսզի ապրենք մեր կյանքով և դառնանք թեկուզ մի փոքր երջանիկ:
Ահա 9 սովորություն, որ կօգնեն փոխել կյանքը:
1. Շրջապատեք Ձեզ երջանիկ մարդկանցով
Մեր շրջապատը ձևավորում է մեր վարքն ու հայացքները կյանքի հանդեպ: Եթե Ձեզ շրջապատող մարդիկ երջանիկ են՝ նրանց երջանկությունը փոխանցվում է նաև Ձեզ:
Բայց եթե Ձեր շուրջը անընդհատ դժգոհ մարդիկ են, ապա դուք ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես կսկսեք փնթփնթալ և անընդհատ դժգոհել:
2. Մի համեմատեք Ձեզ ուրիշների հետ
Համեմատությունը՝ մեծագույն չարիք է, որովհետև այդպես դուք գողանում եք երջանկությունը և՛ Ձեզանից, և՛ նրանից, ում հետ համեմատվում եք:
Իհարկե, միշտ կան մարդիկ, որոնք ավելի լավ են ապրում, քան դուք: Բայց ամեն ոք ունի այս կյանքում իր ճանապարհը: Սեփական ուժեղ կողմերը գտնելու և սեփական արժեքը տեսնելու ունակությունը՝ հաջողության բանալիներից մեկն է:
3. Զբաղվեք մեդիտացիայով
Մտքի մաքրությունը՝ այն է, ինչը բերում է էմոցիոնալ հանգստության և երջանկության: Շատ մարդիկ հասնում են այդ վիճակին մեդիտացիայի օգնությամբ: Նրանք, ովքեր մեդիտացիայով են զբաղվում, որպես օրենք՝ ավելի երջանիկ են և ավելի քիչ են ենթարկվում սթրեսերի:
4. Եղեք շնորհակալ
Երախտագիտություն զգալ և չարտահայտել այն՝ նույնն է, ինչ նվեր գնել և չնվիրել այն: Երբ դուք շնորհակալ կլինեք ամեն ինչի համար, ինչ ունեք, այդժամ կտեսնեք թե ինչպես է Ձեր կյանքը աչքերի առաջ փոխվում: