Ո՞վ է հանդիսացել հանրահայտ Շրեկի նախատիպը: Ֆրանսիական Հրեշտակի իրական պատմությունը
ՀասարակությունԾանոթացեք հսկայի հետ, ով անսովոր էր արտաքնապես, բայց ներքուստ՝ չափազանց բարի: Նրա անունն էր Մորիս Տիյնե: Նա ապրել է 20-րդ դարի առաջին կեսում։ Մորիսը ծնվել է Ուրալում, ֆրանսիացիների ընտանիքում և հրաշալի երեխա էր: Ծնողներն իր գեղեցիկ դեմքի համար նրան նույնիսկ կոչում էին Հրեշտակ: Նրա հայրը ինժեներ էր և վաղ էր հեռացել կյանքից, իսկ մայրը՝ ուսուցչուհի: Երբ Ռուսաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, տղան մոր հետ տեղափոխվեց Ֆրանսիա:
Երբ նա դարձավ 17 տարեկան, տղան սկսեց նկատել, որ իր մոտ այտուցվում են ոտքերը, իսկ հետո նաև ամբողջ մարմինը: Պարզվեց որ նա տառապում է շատ հազվադեպ հիվանդությամբ՝ ակրոմեգալիով: Ժամանակի ընթացքում Հրեշտակը վերածվեց օգրի, ինչի պատճառով նրա համար դժվար էր ընկերներ գտնելը:
Դպրոցում նրա հետ երեխաները ընկերություն չէին անում, այդ պատճառով նա հաճախ ժամանակը միայնակ էր անցկացնում՝ ջրի մոտ: Այնտեղ բնակվող մարդիկ ուշադրություն չէին դարձնում նրան: Չնայած արտաքին թերություններին, Մորիսը բավական խելացի էր: Նա 5 լեզվի էր տիրապետում, հրաշալի էր սովորում իրավաբանական ֆակուլտետում: Բայց նա ստիպված էր ուսումը կիսատ թողնել՝ հիվանդության պատճառով, որը բավական արագ էր զարգանում:
Արդյունքում նա դարձավ ինժեներ, և արդեն հումորով և թեթև էր վերաբերվում իր արտաքինին: Երբ նա 35 տարեկան էր, նա ծանոթացավ պրոֆեսիոնալ ըմբիշ Կարլ Պոջերոի հետ, ով Մորիսի մեջ պոտենցիալ տեսավ:
Այդպես սկսվեց Մորիսի ըմբիշի կարիերան: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մեկնեց ԱՄՆ և սկսեց ելույթներ ունենալ ռինգում: Սկզբում նրան անվանեցին «Ռինգի տգեղ օգր», բայց հետո որոշեցին անվանել «Ֆրանսիական Հրեշտակ», ինչն էլ նա արդյունքում դարձավ:
Մորիսը կյանքից հեռացավ սրտի նոպայից, մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ իմացավ իր մտերիմ ընկերոջ մահվան մասին: Նրանց հուղարկավորեցին միասին: