Մի քանի կանոն, որոնց շնորհիվ կիրականանան ցանկությունները
ՀասարակությունԷզոթերիկները կարծում են, որ մեր ցանկությունները կկատարվեն, եթե մենք դրանք ճիշտ գրի առնենք: Բանը նրանումն է, որ մտքերի այն տարափը, որ պտտվում է մեր գլխում տիեզերքի կողմից չի ամրագրվում որպես մեր ցանկություն: Ուրեմն եկեք ճիշտ ձևակերպենք մեր մտքերը որպեսզի դրանք ավելի արագ իրականանան:
Կանոն 1. Ցանկությունն անհրաժեշտ է գրի առնել
Տարօրինակ է հնչում, բայց սեփական ցանկությունը գրի առնելը դա իսկապես խնդիր է: «Ես ցանկանում եմ ունենալ իմ տունը»: Ճի՞շտ է գրված: Պարզվում է, որ սկզբունքորեն ոչ: Խնդիրն այն է, որ նման ցանկությունը միշտ իրականանում է, հարցն այն է, թե երբ դա կիրականանա: Այսինքն ցանկությունն առանց ստույգ ժամկետների գրի առնելը սխալ է:
Կանոն 2. Ցանկությունը պետք է ունենա իրականանալու հստակ օր կամ ժամանակահատված
Օրինակ՝ «2020 թ-ի սեպտեմբերի ես կգնեմ մեծ LED հեռուստացույց»: Սխալ կլինի, եթե գրենք «Ես կգնեմ հեռուստացույց», որովհետ գրվածը կիրականանա, բայց ոչ մեզ անհրաժեշտ ժամանակահատվածում: Հետևաբար պետք է հիշել նաև հաջորդ կանոնը:
Կանոն 3. Ցանկությունը ճիշտ գրի առնելու համար այն միշտ պետք է գրել ներկա ժամանակով
Օրինակ՝ փոխարենը «Ես արձակուրդս Սոչիում եմ անցկացնելու» պետք է գրել «Ես արձակուրդս անցկացնում եմ Սոչիում»:
Կանոն 4. Չենք օգտագործում «ոչ», «չէ» կամ որևէ այլ ժխտական բառ
Տիեզերքը չի ընկալում «ոչ», «չէ» կամ որևէ այլ ժխտական բառ: Դուք ասում եք «Ես չեմ ուզում աղքատ լինել»: Տիեզերքը անտեսելով «չեմ»-ը ստանում է. «Ես ուզում եմ աղքատ լինել» ուղերձը:
Մենք՝ ինչպես մագնիս, մեզ ենք ձգում այն ինչի մասին մտածում ենք: Ինքներդ ձեզ ասելով «Ես չեմ ուզում աղքատ լինել», դուք ինքնաբերաբար ձեզ եք ձգում աղքատությունը, քանի որ տիեզերքը չի ընկալում մեր կողմից ասված «չեմ» մասինկը: Ճիշտ է ասել. «Ես ցանկանում եմ լինել հարուստ ու կլինեմ հարուստ»: