Գիտնականները պարզել են՝ սննդամթերքի որ տեսակներն են բարձրացնում աղիների քաղցկեղի զարգացման հավանականությունը
ՀասարակությունԱմերիկացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում առանձնացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնց գործածությունը բարձրացնում է կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով MedicalXpress պարբերականին։
Յուտայի համալսարանի գիտնականները վերլուծել են 45 մետաանալիզ, որպեսզի ուսումնասիրեն կապերը դիետիկ գործոնների և 2006-2019 թվականներն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրված հիվանդությունների միջև։ Հավելյալ տվյալների ճշգրտումից հետո մասնագետներն առանձնացրել են 30 մթերք ու սննդային հավելում, որոնք ազդում են կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման հավանականության վրա։ Ընդ որում՝ հետազոտությունը ցույց է տվել, որ առավել ակնհայտ բացասական ազդեցություն ունենում է ալկոհոլի ու կարմիր մսի կանոնավոր գործածությունը։
Բացի այդ, գիտնականները նշել են նաև սննամթերքի ու միկրոտարրերի այն խմբերը, որոնք նվազեցնում են քաղցկեղի այս տեսակի զարգացման վտանգը։ Մասնավորապես՝ գիտնականները խորհուրդ են տալիս հարստացնել սննդակարգը մանրաթելեր պարունակող մրգերով ու բանջարեղենով, յոգուրտով, ինչպես նաև կալցիումի հավելումներով։