Չիլի պղպեղում պարունակվող կապսաիցինն ի վիճակի է պայքարել քաղցկեղի վտանգավոր ձևի դեմ. Nutrients
ՀասարակությունԱՄՆ Թեմփլ համալսարանի գիտնականները պարզել են, որ չիլի պղպեղում պարունակվող կապսաիցին (Capsicum) նյութն ի վիճակի է պայքարել մեզոթելիոմայի դեմ։ Դա քաղցկեղի տեսակ է, որը զարգանում է ներքին օրգանները պատող հյուսվածքի բարակ շերտից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients բժշկագիտական հանդեսում:
Փորձարկումները ցույց են տվել, որ կապսաիցինն ի վիճակի է ճնշել չարորակ ուռուցքների զարգացմանը նպաստող գործընթացները, ներառյալ այն բջիջները, որոնք դադարել են արձագանքել «ցիսպլատին» դեղամիջոցի ավանդական բուժմանը:
Ըստ գիտական խմբի ղեկավար Անտոնիո Ջորդանոյի՝ Թեմփլի համալսարանից, այս հայտնագործությունը կարող է զգալիորեն ընդլայնել մեսոթելիոմայի դեմ պայքարի միջոցների զինանոցը, որը բնութագրվում է գոյատևման ցածր մակարդակով և բուժման սահմանափակ տարբերակներով: Կապսաիցինի վերաբերյալ նոր տվյալները ավելի արդյունավետ թերապևտիկ ռազմավարությունների հեռանկար են ստեղծում, հատկապես այն դեպքերում, երբ ավանդական քիմիաթերապիան այլևս չի օգնում: