Աշտարակի ոստիկանապետին ասել են դիմում գրել․ ինչ կապ ունի նա Արագածոտնի մարզպետի օգնականի դեպքի հետ
ՀասարակությունՈստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանին ասել են ազատման դիմում գրել։ Այդ մասին գրում է ArmLur.am-ը։
«Չի բացառվում, որ վերջինիս տրված այս հրահանգը կապված լինի դեկտեմբերի 16-ի աղմկահարույց բացահայտման հետ, որն էլ կապված է Արագածոտնի մարզպետի օգնականի հետ։
Ըստ տարածված լուրերի՝ նա կասկածվում է թմրանյութերի օգտագործման մեջ»,-ասվում է լուրում։
Հիշեցնենք, որ այսօր Արագածոտնի մարզպետի օգնական-խորհրդականին թմրանյութի կասկածանքով Աշտարակի ոստիկանության բաժին էին տեղափոխել:
Shamshyan.com-ը գրել էր, որ դեկտեմբերի 16-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ հատվածում հայտնաբերել են կասկածյալի «Mercedes»-ը, ինչից հետո վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին:
Վարորդի մոտ հայտնաբերում են խոշոր չափի թմրամիջոց՝ «մարիխուանա» տեսակի:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Կասկածանքով ոստիկանություն տեղափոխված Արմեն Մարկոսյանը աշխատում է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդական: