590 գրամ քաշով ծնված փոքրիկի համար կռիվ է տալիս մի ամբողջ սպիտակ բանակ.Էքսկլյուզիվ
ՏեսանյութերԾնողները երեխաներին հաճախ ասում են, թե իրենց արագիլներն են բերում: Երբեմն արագիլները «շտապում» են, և երեխաները ծնվում են անհաս, ինչը փորձություն է դառնում թե նրանց, թե ծնողների, թե բժիշկների համար: Նման ծայրահեղ անհաս երեխաների խնամքն ու բուժումն առողջապահական մեծ խնդիր է ամբողջ աշխարհում, նրանք պահանջում են բարձրակարգ ինտենսիվ թերապիա։ Եվ ահա այստեղ օգնության է գալիս Աստղիկ բկ-ի Նորածնային ծառայությունը, որը առանձնանում է իր Հայաստանում եզակի ծայրահեղ անհաս նորածինների բուժման և խնամքի համար նախատեսված գերժամանակակից սարքավորումներով։ Թե ինչպես են «Աստղիկի» նվիրյալները կյանք տալիս 590 գրամ քաշով ծնված նորածնին, ինչ տիտանական աշխատանք են կատարբւմ բժիշկները ամեն անհաս փոքրիկի հետ պայքարելով զրուցել ենք «Աստղիկ» բկ-ի Նորածնային ծառայության ղեկավար, բ.գ.թ. , դոցենտ Նարինե Պողոսյան