Ռուսաստանը պետք է պատրաստ լինի ՆԱՏՕ-ի հետ ռազմական հակամարտությանը. Բելոուսով
ՄիջազգայինՌուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ ռուսական ռազմական գերատեսչությունը պետք է պատրաստ լինի «իրավիճակի ցանկացած զարգացմանը, ներառյալ առաջիկա տասնամյակում Եվրոպայում ՆԱՏՕ-ի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը», գրում է Meduza-ն։
«Դրա մասին են վկայում այն որոշումները, որոնք ընդունվել են այս տարվա հուլիսին կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում։ Դա արտացոլված է նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների դոկտրինալ փաստաթղթերում»,- ասել է Բելոուսովը ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում ելույթի ժամանակ։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն այս տարի լուծեցին գերագույն գլխավոր հրամանատարի առաջադրած խնդիրները՝ որպես հավաքական Արևմուտքի հետ կոշտ դիմակայության մաս, որը շարունակում է ակտիվանալ և աճել»,-ասել է Բելոուսովը: