ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Ով չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ Զաքարյան Խնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The Conversation Բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.Ալիև Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА Новости Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ) Անանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելուն Մարմելադը մաքրում է օրգանիզմը

Ժաննա Կրիկորովա. «Տաղանդը ինքնավստահություն է, իսկ հաջողությունը՝ փորձերի քանակ»

Մշակութային

«Իրավունքը » զրուցել է Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի (ՍՌԴԹ) գեղարվեստական ​​ղեկավար Ժաննա Կրիկորովայի հետ.

Թատրոնի մասին

 ՍՌԴԹ-ն` առաջին ռուսական թատրոնն է Արցախի պատմության մեջ, իսկ այսօր միակ գործող արցախյան թատրոնն է։ Այն հիմնադրվել է Ալեքսանդր Բորդովի կողմից 2022 թվականին Ստեփանակերտում։ Թատրոնը վերապրեց շրջափակումը, վտարումը և վերածնվեց Երևանում՝ Յուրի Նավոյանի ղեկավարած «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության աջակցությամբ։

Նախկինում հաղորդվել էր, որ Հայաստանը ներկայացնող Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցել է նոյեմբերի 15-22-ը Մուրմանսկում կայացած «Արկտիկական բեմ » միջազգային երկրորդ թատերական փառատոնին։ ՍՌԴԹ-ն Երեւան վերադարձավ պրոֆեսիոնալ և այլընտրանքային ժյուրիի երկու մրցանակներով։

ՍՌԴԹ-ն ցուցադրեց Ժաննա Կրիկորովայի «Ողջ ձայնով» բեմադրությունը՝ Վլադիմիր Մայակովսկու համանուն բանաստեղծության և այլ ստեղծագործությունների հիման վրա: Սա թատրոնի համար յուրահատուկ ներկայացում է. այն վերջին պրեմիերան էր, որը ներկայացվեց շրջափակված Ստեփանակերտում 2023 թվականի հուլիսին, և նույն բեմադրությամբ  սկսվեց Արցախի թատրոնի ուղին Երևանում։

Մենք

«Ողջ ձայնը» չէր տեղավորվում փառատոնի խաղացանկում, որը 90%-ով բաղկացած էր երկու գործողությամբ մոնումենտալ ներկայացումներից: Գերիշխում էին ռուս դասականները` մի քանի ներկայացումներ Օստրովսկու, Բուլգակովի, Պուշկինի պիեսների հիման վրա, բայց կային նաև ժամանակակից հեղինակներ։ Իսկ փառատոնի մասնակից թատրոնները գրեթե բոլորը «ծանրակշիռ» էին ու տիտղոսակիր։ Պրոֆեսիոնալ ժյուրին՝ ռուսական հայտնի թատրոնների տնօրեններ, ռեժիսորներ և դերասաններ էին։ Մի խոսքով` ամեն ինչ այնքան տպավորիչ էր, որ անհասանելի հեռավոր տեսք ուներ։

Բայց, ճիշտն ասած, ես չտեսա, որ մեկ ուրիշը այսքան հզոր արձագանք ստանար հանդիսատեսներից, ինչպես որ մենք: Փառատոնի 7 օրերի ընքացքում հանդիսատեսներն անընդհատ մոտենում էին մեզ և երկար զրուցում դերասանների հետ՝ կիսվելով մեր ներկայացումից ստացած տպավորություններով։

Ոչ ոք անտարբեր չէր անցնում։ Դա ոչ միայն հանդիսատեսներ էին, այլեւ` թատրոնի աշխատողներ, իսկ մասնագիտական ​​ժյուրիի գնահատականի մասին արժե առանձին խոսել.

- պարզապես բրավո,

- ներկայացումը մեծ ճաշակով էր արված՝ և՛ զգեստները, և՛ դեկորացիան, ամեն ինչ ճաշակով էր,

-դուք այնքան կենդանի եք, իրական, ազնիվ,

- դուք ցուցադրեցիք անսամբլային թատրոն,

- գերազանց ռուսաց լեզու և հիանալի բեմական խոսք,

- երեւում է, թե ինչպես է վերլուծված և հասկացված բանաստեղծական տեքստը ՝ ամբողջական ընկղմում,

- Մայակովսկու երգչախմբում մեկ շնչով կարդալը և միաժամանակ ամենաբարդ պլաստիկ շարժումները կատարելը հեշտ գործ չէ, բայց դուք հիանալի գլուխ հանեցիք դրանից,

-շնորհակալություն Մայակովսկու համար։

Սա  դրույթային է և հիշողությամբ վերծանած, բայց քննարկումը տևեց ավելի քան կես ժամ և գրեթե ամեն ինչ հնչեց այնպես, ինչպես վերը նկարագրված էր։ Անշուշտ, եղել են նաեւ նկատողություններ.

«Միգուցե կարիք չկա՞ր պիեսի համար օգտագործել Շնիտկեի երաժշտությունը»:

Ինչպես գիտեք, ժյուրիի հետ չեն վիճում, այլ լուռ համաձայնում են կամ լուռ առարկում։ Հակառակ դեպքում, ես կասեի, որ ես սկզբում իսկապես հայկական երաժշտություն էի փնտրում ներկայացման համար, բայց իմ բոլոր փորձարկումները արդյունք չտվեցին. այն բոլորովին նման չէր Մայակովսկուն, չէր կապվում: Իսկ Շնիտկեին Ռուսաստանում արդեն , իհարկե,  «սպանեցին» լսելով, բայց Արցախում նա ամենահայտնի կոմպոզիտորը չէ, հատկապես արցախյան թատրոնում։ Իսկ ներկայացումը արված է սեփական հանդիսատեսի, սեփական քաղաքի համար։ Բայց մեծ հաշվով արդյո՞ք սա դիտողություն է։ Երբ նշվել է դերասանական խաղը, ռեժիսուրան, բեմադրական լուծումները... Մենք ոգևորված ու ոգեշնչված դուրս եկանք քննարկումից, ևս մեկ անգամ լսեցինք մեզ համար ամենագլխավորը. մեր թատրոնը ազնվության և անկեղծության մասին է։

Մուրմանսկ

Մուրմանսկի հետ մեզ մոտ փոխադարձ սեր առաջացավ։ Ուշ գիշերին տեղ հասանք։ Մեզ դիմավորեցին խոցող հյուսիսային քամին և երկու հմայիչ կանայք՝ մանկապատանեկան թատերական դպրոցի տնօրենը և անձամբ քաղաքի մշակութային կյանքի ղեկավար` ՌԴ Թատերական գործիչների միության տարածքային բաժանմունքի նախագահ Ելենա Իվանի Կրինժինան: Նշենք, որ հենց  ԹԳՄ-ն ու Մուրմանսկի շրջանային թատրոնն են փառատոնի անմիջական կազմակերպիչները։

Թվում է, թե հյուսիսային քաղաքը, որը ստեղծվել է մի փոքր ավելի վաղ, քան մեկ դար առաջ, գրեթե ամբողջությամբ ավերվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, այնուհետև` վերակառուցվել, ինչպե՞ս կարող էր մեզ զարմացնել: Թվալով գրեթե մոխրագույն, շրջապատված ժայռոտ բլուրներով և նոսր տունդրայով` պարզվեց, որ այն ամենեւին էլ մոխրագույն չէ: Եվ բանը միայն նրանում չէ, որ Մուրմանսկը նավահանգստային քաղաք է, որը հարում է Բարենցի ծովի խորջրյա ծովածոցին՝ կառամատույցներում կանգնած նավերով:  Ոչ էլ այն, որ քաղաքի տները ներկված են վառ արևոտ գույներով, և նույնիսկ հազարավոր լույսերն ու լապտերները, որոնք շուրջօրյա լուսավորում են բևեռային գիշերվա սկզբի պատճառով՝ ոչ. խոսքը մարդկանց մասին է:

Մեզ ամենուր ջերմ ու ուրախ էին դիմավորում։ Մեզ սիրում էին բոլորը՝ թատրոնի անվտանգության և հանդերձարանի աշխատակիցները, փառատոնի կազմկոմիտեն և ժյուրին, դերասանները, հանդիսատեսը...

Եվ այդ սերը փոխադարձ էր:

Հայերը

Դեռ Մուրմանսկ ժամանելուց առաջ մեզ հետ կապվեցին քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները։ Նրանք տեղական հեռուստատեսության լուրերից տեղեկացել էին հայկական թատրոնի ժամանման մասին և որոշել անպայման հայկական ընդունելություն ցուցաբերել իրենց հայրենակիցներին։ Երբ իմացել են, որ սա արցախյան թատրոն է, տեղի հայերից մեկի պատմելով՝ ցնցվել են: Ինչպե՞ս: Պարտված Արցախ, տասնյակ հազարավոր անօթևաններ, կորած մարդիկ, բայց թատրոնը գոյատևե՞ց: Թատրոնը շարունակում է իր գործունեությունը և նույնիսկ մասնակցում փառատոների։

Արժե՞ պատմել, թե մեզ ինչպես ընդունեցին: Մեր ներկայացման 120 տոմս գնեցին, եկան ամբողջ ընտանիքներով, ուրախությունից լաց եղան, ծիծաղեցին: Թագավորական սեղան գցեցին, գիշերը ման տվեցին քաղաքով մեկ, իսկ հետո այնտեղից սրընթաց տեղափոխեցին ինչ-որ կախարդական կետ, որտեղից կարելի էր որսալ երկնքի հյուսիսափայլը:  Նրանք կազմակերպեցին նաեւ ուղեւորություն քաղաքից դուրս` Ծաղկաձորը հիշեցնող մի վայր, որտեղ իրենց հետ ակորդեոն ու դհոլ էին բերել, իսկ հայկական պարերը եւ երգերը շարունակվում էին մի քանի ժամ։

Մուրմանսկի հայ համայնքը առանձնահատուկ դեր է խաղում քաղաքի կյանքում: Մենք դա հասկացանք Մուրմանսկի բնակիչների պատմություններից.

-այս ճանապարհները հայերն են կառուցել,

-այս տները հայերն են կառուցել,

-պատմական շենքերի այս պատշգամբները հայերն են սարքել,

եվ այսպես շարունակ…

Այլընտրանքային ժյուրիի ղեկավար, Մուրմանսկի շրջանի առաջին տիկին Ելենա Չիբիսը քննարկման ժամանակ ասաց. «Շնորհակալ  ենք ներկայացման համար: Մենք շատ դրական արձագանքներ ստացանք, բայց հատուկ շնորհակալություն մեր հայ համայնքին այդքան ուրախություն պատճառելու համար»։

Ասել, որ մենք ուրախություն ենք ապրել, նշանակում է ոչինչ չասել: Մենք լցված էինք հպարտությամբ, քանի որ 200 հազարից մի փոքր ավելի բնակչություն ունեցող այս հյուսիսային քաղաքում ապրում է ընդամենը 3 հազար հայ։

Պարգեւներ

Որպես թատրոն` մեզ համար գլխավորն ու ամենաարժեքավորը, իհարկե, բազմաթիվ ներկայացումներ դիտելու  հնարավորությունն էր։ Ցուցադրություններից հետո հավաքվում էինք հյուրանոցի նախասրահում և երկար քննարկում ներկայացումները՝ վերլուծելով մանրուքները մինչև ամենափոքր նրբություններ։ Մեզ մոտ ձևավորվեցին  մեր ֆավորիտները, և մեր կարծիքը մեծապես համընկավ պրոֆեսիոնալ ժյուրիի կարծիքի հետ: Մեր` որպես հանդիսատեսի հաճույքին հրաշալի հավելում դարձան  նաև վարպետության դասերը և թատերական հայտնի գործիչների հետ հանդիպումները։ Կցանկանայի ավելին պատմել նման երկու հանդիպումների մասին։

Վիկտոր Մինկովը` Սանկտ Պետերբուրգի Վ. Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի տնօրեն, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ, թատերական ռեժիսոր, պրոդյուսեր, «Կատակերգուի ապաստարան» թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար, «Սանկտ Պետերբուրգի թատերական սեզոններ» միջազգային փառատոնի հիմնադիրն է։

Մինկովը խոսեց թատերական խմբի ղեկավարման տարբեր գործիքների և մեթոդների մասին. թե ինչպես են հարաբերությունները կառուցվում թատրոնում, ինչն է աշխատում և ինչը՝ ոչ։ Նա կիսվեց «Կատակերգուի ապաստարանում» իր` շուրջ 30 տարվա աշխատանքի փորձով, պատմեց զվարճալի պատմություններ և թատերական հեքիաթներ և տխուր պատմություններ այն մասին, թե ինչպես է թատրոնը գոյատևել 90-ականներին:

Բայց մեր թատրոնն ունեցավ իր պատմությունը Մինկովի հետ։ Մեր ներկայացման քննարկման վերջում նա հանկարծ դիմեց մեր դերասանուհիներից մեկին. «Ի՞նչ է քո անունը։ Կարո՞ղ եմ գրկել քեզ»: Իհարկե, դա անհավանական խարիզմայով դերասանուհի Մարտա Ալթունյանն էր, որի  հայտնվելը բեմում արդեն իսկ թեթեւ իրարանցում է առաջացնում հանդիսատեսների մոտ։ Վիկտոր Մինկովը նույնպես չդիմացավ նրա հմայքին: Փառատոնի ողջ շաբաթվա ընթացքում, եթե նա նկատում էր Մարտային ընդմիջումների ժամանակ, անպայման հետեւում էին ուրախության բացականչություններ և ջերմ ընկերական գրկախառնություններ։ Իսկ մի օր հյուրանոցի տնօրինությունը Մարտային անծանոթ երկրպագուից ծաղիկներ ու շոկոլադ փոխանցեց։ Մենք այդպես էլ չիմացանք, թե ով էր դա, բայց մեր ուրախությանը սահման չկար։

Անհավանական հետաքրքիր էր նաեւ մեր հանդիպումը  Վախթանգովի անվան պետական ​​ակադեմիական թատրոնի տնօրեն, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ, վաստակավոր արտիստ Կիրիլ Կրոկի հետ։

Իր ողջ պատմության ընթացքում Վախթանգովի անվան թատրոնը եղել է Ռուսաստանի լավագույն թատրոնների շարքում, իսկ այսօր այն ամենահաջողված թատրոններից է։ Կիրիլ Կրոկը խոսեց այն մասին, թե ինչպես է թատրոնը աշխատում և գումար վաստակում, բոլոր նորամուծությունների, գաղափարների մասին: Շատ բաներ պարզապես ֆանտաստիկ էին հնչում: Մի խոսքով` մեզ համար դա թատերական մարքեթինգի լիարժեք դասընթաց էր՝ վիրտուոզ վարպետի կատարմամբ։

Վախթանգովի անվան թատրոնի թատերախումբը 100 հոգուց մի փոքր ավելի է, իսկ ընդհանուր առմամբ թատրոնում աշխատում է 500-ից ավելի մարդ։ Եվ Կրոկն իրեն դասում է այն 400-ի մեջ, ովքեր օգնում են արտահայտվել բեմադրիչին:

Հանդիպման վերջում նա ասաց մի արտահայտություն, որը մենք կրկնում էինք աղոթքի պես՝ «Տաղանդը ինքնավստահություն է, իսկ հաջողությունը՝ փորձերի քանակ»։

Մենք Մուրմանսկից տարանք բազմաթիվ նվերներ. ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ շատ նյութական՝ հայերից, մանկական թատերական դպրոցից, փառատոնի կազմկոմիտեից։ Որոշները արդեն համտեսել ենք, մի քանիսը կկախվեն պատից ու կպահվեն մեր արվեստանոցի դարակներում։

Մենք նաև երկու հիանալի առաջարկ ենք ստացել, բայց դա այլ պատմություն է...

Կարևոր է

Կարևոր է նշել, որ մեր կյանքում այս թատերական տոնը դժվար թե տեղի ունենար, եթե չլիներ «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության աջակցությունը, որի ղեկավար Յուրի Նավոյանը նաև ՍՌԴԹ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Պրն. Նավոյանը թռավ Մուրմանսկ, մի քանի օր անցկացրեց մեզ հետ, կիսեց թատրոնի հաղթանակը, մասնակցեց փառատոնի բոլոր միջոցառումներին, ինչի համար մենք, իհարկե, անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում նրան և բոլոր մյուս մարդկանց, ովքեր առնչվում են «ԴԻԱԼՈԳ» -ի գործունեությանը:

Պատրաստեց Զարուհի Բաբուխանյանը






ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼՈվ չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ ԶաքարյանԽնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The ConversationԲանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.ԱլիևԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА НовостиԳիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)Չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցովԱնանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելունԷյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարովՄարմելադը մաքրում է օրգանիզմըForbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտըWhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրություններըՆախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասինԱվստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերիցՎարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող Հայտնի են մարզաշխարհի տարվա լավագույնների անուններըՃի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. ՓաշինյանԱռաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համարՆախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m՛étonne» երգըԿայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՍիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդըԷյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդԱլիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը«Կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների». ԶուրաբիշվիլիԱղբահանության վճարը կհաշվարկվի ոչ թե անձերի քանակով, այլ քմ-երով. փոխքաղաքապետՊուտին-Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. ՊեսկովՆախագահները ճիշտ արեցին՝ հրաժարվեցին Նիկոլի հետ բանավեճի հրավերից, պատրաստ եմ, թող լայաղ անի, գա․ Աշոտյան (տեսանյութ)Որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կնվազիԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՈւկրաինայում ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտարարել է՝ Զելենսկին փորձում է կաշառել Սլովակիայի վարչապետինՎայր եմ դնում ավագանու մանդատս. Գրիգոր ՀարությունյանՏիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է. փաստաբանՀՖՖ-ն միլիոններ է պարտք Ռուբեն Հայրապետյանին․ փաստաբանՌուսաստանում հայտնել են՝ երբ են ստուգելու միգրանտ երեխաների ռուսաց լեզվի իմացությունըԱզգային դաշտում պայքարած տղերքին բանտարկում են, ֆաշիստական կազմակերպություններին՝ աջակցում ու ֆինանսավորում. ՍումբուլյանՀին ավտոբուսներին կփոխարինեն 2 անգամ ավելի տեղատարողությամբ «Ժոնգ տոնգ»-ները․ ԳալջյանՆիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ ԴեմոյանԵթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին. Փաշինյանը՝ նախկին նախագահներինՌԴ նախագահը կմասնակցի Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին78-ամյա Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել էԱլբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծինԷրդողանը կայցելի Սիրիա մեծ պատվիրակությամբ. HürriyetՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top