Մոսկվան հստակ քաղաքական կամք ունի՝ լուծելու Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները․ Կոպիրկին
ՆերքաղաքականՄոսկվան հստակ քաղաքական կամք ունի՝ լուծելու Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները. Այս մասին Երևանում ընթացող հայ-ռուսական առողջապահական իններորդ համաժողովում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, գրում է Sputnik-ը։
«Ֆորումը տեղի է ունենում շատ վճռորոշ ժամանակաշրջանում, և մեր հարաբերություններն անցնում են իրենց ուժերը ստուգելու դժվարին փուլ, և այս պայմաններում մեզ համար շատ կարևոր է պահպանել այն, ինչը մեզ միավորում է, բայց նաև կարևոր է փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնել և հարմարվել նոր իրողություններին»,- ասել է ռուս դիվանագետը: