ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարը. Politico
ՄիջազգայինԵՄ արտաքին գործերի նախարարները, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինա եվրոպացի խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը: Այս մասին գրում է Politico-ն, փոխանցում է Euromedia24-ը։
«Ժամանակի ընթացքում որոշ ուժեր այնտեղ կտեղակայվեն, դժվար թե նրանք լինեն միայն եվրոպացիներ», - կարծում է հրատարակության զրուցակիցը։
Դիվանագետի խոսքով՝ արևմտյան զորքերի կոնտինգենտի ուղարկման շուրջ քննարկումներն ընթանում են «կոնցեպտուալ մակարդակով»։