«Բետիսը»` Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրվածության մասին
Սպորտ
«Բետիսի» մարզական տնօրեն Մանու Ֆահարդոն պատասխանել է հարցին, թե արդյոք Մոսկվայի «Լոկոմոտիվի» հայ ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը կա իրենց ակումբի շորթ-լիստում.
«Մենք չենք փնտրում ոչ մեկին ձախ պաշտպանի դիրքում։ Հետևաբար, այն, որ մենք հետաքրքրված ենք այս խաղացողի պայմանագրով, ճիշտ չէ»,-ասել է Ֆահարդոն Sport24-ի թղթակից Վլադիսլավ Շապիրոյի հետ զրույցում։