ԱԺ պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողները եւ աշխատողները պարգևատրվել են Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ
ՀասարակությունԱլեն Սիմոնյանի որոշմամբ՝ ԱԺ պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները եւ աշխատողները պարգևատրվել են Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասվում է ԱԺ նախագահի կարգադրությունում։