«Բելգրանոն» ձևակերպել է Լուկաս Սելարայանի տրանսֆերը. Պաշտոնական Հապաղելը մահ է. ինչ է առաջարկում Գեւորգ Գեւորգյանը Այսօր Արմեն Մազմանյանի հիշատակի օրն է ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆ ՈՒ ՆՐԱ ՄԱՅՐԸ Բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով. բանակ են մեկնել Կոտայքի նորակոչիկները Ալիևը Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի մշակութային և կրոնական հուշարձանները պղծելու մեջ» Անթույլատրելի է արտատարածաշրջանային արտաքին ուժերի ներգրավումը տարածաշրջանային հարցերում․ Ալիև Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Ռուսաստան Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները

2025 թ. գույներն ու տարին խորհրդանշող կենդանին.«Հայկական ժամանակ»

Ամանորը հազարամյակների պատմություն ունի, և տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ամիսների են մարդիկ այն տոնել: Ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվել տոնի խորհուրդը և խորհրդանիշերը:

Յուրաքանչյուր եկող նոր տարին արդեն նշանավորվում է թրենդային համարվող գույներով, այն, թե ինչ կենդանու է խորհրդանշելու և այլն:

Այսպիսով՝ 2025 թվականը կլինի Կանաչ օձի տարի։ Շատերը վստահ են, որ այն անխուսափելի փոփոխություններ կբերի։ Արևելյան մշակույթում Օձը համարվում է իմաստուն, դիվանագիտական խորհրդանիշ: 2025-ի տարրը փայտն է, որը ներկայացնում է աճ և զարգացում: Ըստ WGSN-ի և Coloro-ի տենդենցային գործակալությունների էլ՝ 2025-ին թրենդային են լինելու խլացված, գրեթե անճանաչելի վարդագույնի, փիրուզագույնի, մարջանի և շողացող դեղինի գույները։ Գրեթե անճանաչելի վարդագույնը խորհրդանշում է հանգստություն, կայունություն, փիրուզագույնը կամրջում է ֆանտազիան իրականության հետ, մարջանը խրախուսում է անգործությունը, շողշողացող դեղինը ոգեշնչված է կենսաբազմազանությունը պաշտպանող վերականգնողական պրակտիկաներով։

Ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, սակայն, նկատում է՝ գույներին ու տարվա կենդանու խորհրդանիշերին ուշադրություն դարձնել պետք չէ։ Նրա խոսքով՝ դա որևէ կապ չունի հայկական մշակույթի հետ, դրան ավելի շատ ուշադրություն են դարձնում հատկապես Չինաստանում. խորհրդանշանները արևելյան մշակույթի մասն են կազմում։

Վերջինս մանրամասնում է, թե հայկական իրականության մեջ որն է համարվել Ամանորի գույնը. «Մեր մշակույթի հետ տարվա կենդանու, կամ գույների խորհրդանշումը կապ չունի։ Մեր գույնը կարմիրն է եղել ու կա։ Այն ասոցացվում է Որդան կարմիրի հետ։ Կարմիր հագուստով, գույնով մենք ամեն տարի պետք է մուտք գործենք Նոր տարի։ Կարմիրը դեպի քեզ կանչող գույնն է, նորացող կյանքի, նոր սկսվող կյանքի սկիզբը։ Այն նաև խորհրդանշում է ուրախություն։ Հնում կարմիր է եղել հարսի շորը, մեր տարազներն էլ են եղել կարմիր»:

Ըստ նրա՝ հնում Ամանորի նախաշեմին կարմի գույնի գորգ են դնել դռան առջև։

«Սկսած ամսի 22-ից մինչև 23-ը սկսվում էր Կաղանդի շրջանը, տանը շարոցներ էին կախում, սուջուխներ։ Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, «Дед мороз»-ը, այլ Կաղանդ պապը, որը հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով: Նա փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ էր տալիս՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն»։

Հնագույն ժամանակներում ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերել մրգերի և չրերի շարաններ և կախել առաստաղից, մանրամասնում է ազգագրագետը: Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ արգելված է եղել սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նոր տարին նշվել է պահքի շրջանում: Սեղանի զարդը համարվել է տանտիկինների պատրաստած Տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվել է գուշակության դրամը՝ դովլաթը։

«Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Այսինքն՝ մեծ կլոր գաթա էր, որի մեջ դնում էին լոբի, ինչո՞ւ լոբի, որովհետև լոբին էլ Նոր տարվա խորհրդանիշ էր, նոր սերմ էր համարվում։ Հետո դովլաթը կոտրում էին տան փոքրի մեջքին, բոլորը կանչում էին անտեսանելի հաջողությանը, ասում էին՝ «արի, հաջողություն», և կոտրում էին գաթան։ Ավանդական հայկական սեղանին բնորոշ է եղել նաև անուշապուրը՝ տարբեր չրերով եփված ձավարը, պասուց դոլման, որը պետք է պարունակեր 7 տարբեր հատիկեղեններ»,- նկատում է նա։

Ըստ Բաղրամյանի՝ երեխաները երգելով տնից տուն են գնացել՝ նախնիների բաժինը բերելու համար:

«Գնում էին՝ իմաստավորվելու համար, ում տուն մարդ էր գնում, համարվում էր, որ տունը օրհնվում է, եթե որևէ մեկի տուն չէին գնում, ասում էին՝ այդ մարդու տունը օրհնված չէ։ Հնում հայերը պատրաստել են նաև կճախաշ. կճուճի մեջ ողջ գիշեր եփել են հատիկեղեններ, թոնրի մեջ եփել են տոնական հարիսա՝ որպես նոր սկսվող տարվա երկրագործական աշխատանքների առատության խորհրդանիշ։ Նոր տարուց առաջ մարդիկ պարտադիր պետք է ազատվեին պարտքերից և հաշտվեին նեղացածների հետ, որպեսզի տարին հաջող լիներ: Ամանորի կարևոր իրադարձություն էր տունը մաքրելը: Ոչ միայն մաքրվում էր բնակարանը, այլև անհրաժեշտ էր ազատվել բոլոր հին ու ոչ պետքական իրերից: Դուրս էին նետվում բոլոր անպետք իրերը, նորոգվում՝ քանդված մասերը։ Լվացվում էր ողջ սպասքը, սպիտակեղենը։ Բնակարանը զարդարվում էր գեղագիտական և չարխափան, կամ բարեբեր իրերով։ Տանտիրուհին դռան կողքին մեղրով ու ալյուրով խաչ էր նկարում, որ Նոր տարին առատությամբ ու քաղցրությամբ մտնի տուն։ Պատրաստվում էին նաև հատուկ գուլպաներ՝ երդիկից կախելու և բաժինք հավաքելու համար»,- հնում եղած սովորույթների մասին մանրամասնում է զրուցակիցը:

Նրա խոսքով՝ թեև շատերը հրաժարվել են այս սովորույթներից, սակայն դեռ կան որոշ ընտանիքներ, որոնք պահպանում են այն






«Բելգրանոն» ձևակերպել է Լուկաս Սելարայանի տրանսֆերը. Պաշտոնական Հապաղելը մահ է. ինչ է առաջարկում Գեւորգ ԳեւորգյանըԱրթուր Միրանյանի գոլը` Հարավային Կորեայի փոխչեմպիոնի դարպասը (տեսանյութ)Այսօր Արմեն Մազմանյանի հիշատակի օրն էԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆ ՈՒ ՆՐԱ ՄԱՅՐԸԱրհեստական բանականությունը 2025 թվականին. Բիլ Գեյթսի, Իլոն Մասքի և Նասիմ Թալեբի կանխատեսումներըՈ՞ր մարտկոցներն են առավել պայթյունավտանգԻ՞նչն է խանգարում տիեզերական կառույցների ընդլայնմանը. Գիտնականները հայտնաբերել են առեղծվածային գործոն, որը ճնշում է Տիեզերքի աճըԲարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով. բանակ են մեկնել Կոտայքի նորակոչիկներըԱլիևը Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի մշակութային և կրոնական հուշարձանները պղծելու մեջ»Անթույլատրելի է արտատարածաշրջանային արտաքին ուժերի ներգրավումը տարածաշրջանային հարցերում․ ԱլիևԻնչպես գտնել ներքին հավասարակշռություն քո աձի հետ. հոգեբանի խորհուրդըՓաշինյանը պատվիրակություն է գործուղում ՌուսաստանՏասնմեկամյա աշակերտը պատմել է ողջ ճշմարտությունը ժամանակակից դպրոցի մասինբան, որոնք կարևոր է գաղտնի պահել․ հոգեբանների խորհուրդներըԴեղձի էքստրակտը ավելացնում է կյանքի տեւողությունը. AJLRԱրհեստական բանականությունը 2025 թվականին. Բիլ Գեյթսի, Իլոն Մասքի և Նասիմ Թալեբի կանխատեսումները Կալորիաների կրճատումը օրական 100-200-ով կօգնի նիհարել. ConversationԻսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքներըԱլիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում. Տաթևիկ ՀայրապետյանԹուրքիայում հիմնել են Կիբեռանվտանգության պետական վարչությունԳլխավոր հաջողակները. կենդանակերպի այս նշանները ստանում են այն, ինչ ուզում ենԻնչպե՞ս է ռուսական նավթավերամշակման գործարանների և նավթային պահեստների վրա հարձակումները ազդելու բենզինի գների վրաԱդրբեջանական ընտանիքները ՀՀ-ից հեռանալիս վաճառել, փոխանակել են իրենց տները, ստացել փոխհատուցում, նրանց իրավունքները սպառված են. ՄիրզոյանԲաքուն կշարունակի ջանքերը կայուն խաղաղություն ապահովելու համար. Ալիևը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչինԱլիևը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ«Եվրամիությունը թույլ չի տա աշխարհի որևէ երկրի հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա»․ ԲարոԶիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականըԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է ԿիևՄի օր "համբալները կոլորեն" համ իր, համ էլ քո վիզըԹվում է Ադրբեջանի ղեկին նստած անձ Բաքվի իր փառաշուք պալատում, ոտքերը լայն բացած, ընկել է երազների գիրկը. Թեհրանահայ հայտնի խմբագրի պատասխանը բռնապետինԽաղաղության պարտադրանքի քաղաքականության համար Հայաստանի հզորացումը այլընտրանք չունի. ԹանդիլյանԴպրոցում աղջկաս հոգեբանության ուսուցիչն ասել էր՝ ճի՞շտ է, որ քո հայրը ուրիշից էլ երեխա ունի. Արշալույս ՀարությունյանԲաքվին պայմանագրի չհամաձայնեցված կետերի, տրանսպորտային ուղիների մասով առաջարկ ենք արել, արձագանք չկաՍնուպ Դոգի համերգը չի կայանա. ԱնդրեասյանԱյստեղ ամեն ինչ ավարտվում է. Դեշամի հայտարարությունըՊատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կթական ծրագիրԵրազեք, որ ձեր գնած հեծանիվներով կարողանաք փախչել. Դեմոյանը՝ Ժաննա ԱնդրեասյանինՀայաստանը պետք է պատրաստվի պատերազմի. Մովսես Հակոբյան. Mediahub.amԻրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի ՀայաստանԾովինար Թադևոսյանը՝ քրեակատարողական ծառայության պետԵրևանում սրճարան է այրվում. մանրամասներԴոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօրՄահացու վիրուսի թիրախում մինչւ հինգ տարեկան երեխաներն են. Նոր մանրամասներԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է ԱդրբեջանԵրասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել ԱդրբեջանինՀամոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել. ՓաշինյանՎաղը Բայդենի վարչակազմը կհայտարարի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության իր վերջին փաթեթի մասինԲաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել․ Փաշինյանը պատասխանել է Ալիևին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top