Տեսնես ինչո՞ւ է այսպես. Գեղամ Նազարյանը խորհրդավոր գրառում է կատարել
ՆերքաղաքականԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․ «Հայ ֆուտբոլային մեկնաբանները Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ի խաղերի ժամանակ, երբ մրցակից թիմերը գոլ են խփում, այնպիսի ուրախությամբ, ոգևորվածությամբ են գոլ վանկարկում, որ Հայաստանի հավաքականի գոլ խփելուց հետո չեն անում։
Տեսնես ինչո՞ւ է այդպես։
Արգենտինացի Մեսսին գալիս է Բաքու, խոնհարվում ինչ-որ կրակի առաջ, իսկ հայ մեսսիասերները շարունակում են նրան պաշտել, գովերգել, նրա անունը կրող մարզաշապիկներ են կրում։
Տեսնես ինչո՞ւ է այսպես»։