Վարազդատ Լալայանը՝ պոկում վարժության ոսկե մեդալակիր
ՍպորտԲահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը պոկում վարժությունն ավարտեց 215 կգ արդյունքով և դարձավ փոքր ոսկե մեդալակիր։
Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյան 210 կգ-ով երկրորդն է։