1 ու կես տարվա մեջ տղայիս տեսել եմ 1 ամիս,Յուրի Վարդանյանն ասեց`ինչ օրն ես ընկել.Նազիկ Ավդալյանը`վթարի ու առողջական լուրջ խնդրի մասին
ՍպորտԱշոտ Ղազարյանի հյուրն էր Նազիկ Ավդալյանը։
StarNews-ը հետևեց զրույցին: Հաղորդման ընթացքում Նազիկը խոսեց որդու մասին .
«Տարբեր սպորտաձևերով է զբաղվել` ընդհուպ մինչև մարտեր առանց կանոնների, ըմբշամարտ։ Հիմա մարմնամարզությամբ է զբաղվում, որը շատ սիրում է»։
Իսկ մայրիկի ընտրած ուղուն ՝«ծանրամարտին», տղան վերաբերվում է որպես «աղջկա սպորտաձև» և ցանկություն չի հայտնել մարզվել։
Նազիկ Ավդալյանը ցավով նշեց այն հատվածի մասին, որ տարի ու կես տղային չի տեսել.
«Երկրորդ անգամ վերադարձա սպորտ, տղաս 1 տարեկան ու կես էր և 3 տարեկան էր, երբ թողեցի սպորտը։ Տարի ու կեսվա մեջ տղայիս տեսել եմ համարյա ամիս ու կես, երկու ամիս։ Դա ինձ համար ամենամեծ մոտիվացիան էր, որ ես որևէ ցավի, առողջական խնդրի չնայեմ։ Մարզվեմ ու հենց այնպես չանցնի այն ժամանակը, որ տղայիս մենակ եմ թողել»։
Չի՞ վախեցել արդյոք ծանրամարտիկը ավտովթարից հետո դեռ նոր ապաքինված վերադառնալ նորից սպորտ.
«Վախերը սկզբում են եղել իհարկե։ Երբ որ նոր պետք է գնայի վիրահատության։ Իսրայել, Գերմանիա ամեն տեղ ուղարկել էին իմ MRT-ի նկարները, բայց բնականաբար ասել էին, որ չեմ կարողանա պարապել, քանի որ մեծ դժվարությամբ ինձ հաշմանդամի սայլակից կարողացել են փրկել։ Մի քանի ամիս չէի կարողանում քայլել, որովհետև գոտկային հատվածս չէի զգում, հիմա էլ չի վերականգնվել, դեռ չեմ զգում։ Միայն մի բանում եմ համոզված` մեր միտքը հզոր է, մեր մարմինը կարող է ենթարկվել մտքին։ Մտքի ուժով մենք շատ բաներ կարող էնք անել: Երբ հիվանդասենյակում անշարժ կանգնած էի, ասեցին հյուր ունես։ Բերեցին պառկած իմ մոտ տեսա՝ Յուրի Վարդանյանն էր։ Նա աչքերը լցրեց՝ «ասեց այ բալա ջան, ինչ օրի ես ընկել»։ Հիշում եմ մոտ 2 ժամ երկուսս էլ չէինք կարողանում շարժվել և խոսում էինք տարբեր թեմաներից, նույնիսկ մեր վթարներից, հումոր էինք անում»։