ՀՐԱՏԱՊ. Երեք անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնի քաղաքի վրա
ՄիջազգայինԱյսօր առավոտյան երեք անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնի քաղաքի վրա։ Այդ մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
Նա նշել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը երկու անօդաչու թռչող սարք են խոցել, երրորդն ընկել է ռուսական գվարդիայի «ԱԽՄԱՏ-Գրոզնի» ՕՄՕՆ-ի վարչության տարածքում։ Զոհեր և վիրավորներ չկան։
Ռամզան Կադիրովը միաժամանակ զգուշացրել է, որ ռուսական օբյեկտների վրա հարձակվելու ցանկացած փորձի « կպատասխանենք ավելի կոշտ պատասխան հարվածներով»։ Նա նշել է, որ հետագա հարձակումների դեպքում ռուսական կողմը «ընտրովի հարվածներ կհասցնի այն վայրերին, որտեղ կենտրոնացած են Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմերը»։