Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 5-11-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում՝ դեկտեմբերի 5-ին, 7-ին, 8-ին, 10-ին և 11-ին, ◾️Արաբկիրում՝ դեկտեմբերի 5-ին, 7-ին և 10-ին, ◾️Շենգավիթում՝ դեկտեմբերի 6-ին և 8-ին, ◾️Նոր Նորքում՝ դեկտեմբերի 5-ին, 8-ին և 9-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։