Օպերատիվ դադար ավարտեց. Ռուսները խորությամբ ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Վելիկայա Նովոսյոլովկայի ուղղությամբ
ՄիջազգայինՈւոշակի օպերատիվ դադարից հետո Վելիկայա Նովոսյոլովկայի ուղղությամբ ռուսական ուժերի վերսկսված հարձակումը հերթական խորը ճեղքումն առաջ բերեց ուկրաինական պաշտպանությունում: Ուկրաինական փորձագիտական աղբյուրն այս տեղեկությունը հաստատելով` գրում է.
«Ուկրաինայի զինված ուժերի համար պոտենցիալ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Վելիկա Նովոսելկայի մոտ։
Ճակատի այս հատվածում Ռուսաստանի Զինված ուժերը հարավից առաջ են շարժվել դեպի Զապորոժիեի շրջանից քաղաք տանող մայրուղի. այս ճանապարհին մնացել է մեկուկես կիլոմետրից մի փոքր ավելի, եւ այն այս պահին ոչ միայն ռուսական անպդաչուների եւ հրետանու, այլ ականատետային ու հակատանկային միջոցների կրակի գոտում է: Ռուսական զորքերին էլ ավելի քիչ է մնացել հյուսիսից քաղաք տանող մայրուղին հասնելու համար։ Ավելին, երկու ճանապարհների կտրումը կնշանակի Վելիկա Նովոսելկայի օպերատիվ շրջափակում»։