Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ դեկտեմբերի 15-ին տղամարդկանց պայքարում մրցահարթակ դուրս կգա +109 կգ քաշային, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը (մեկնարկը՝ 18։30-ին)։